ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայկ Սարգսյանի ֆերարի նվիրած ընկերոջ անհավանական արկածները Հայաստանում
01:11, 10.07.2020
5621 | 1

Այն, որ արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում վերջնական արնաքամ է լինում, ու շունչն ուր որ է կփչի, փաստ է: Փաստ է, որ հանցագործներին ու խարդախներին շարունակում են երկրից դուրս փախնելու հնարավորություն ընձեռել: Եվ փաստ է, որ այսօր նույնիսկ ներդորղը մեր երկրում դառնում է անպաշտպան ու թույլ: Ամիսներ առաջ ՌԴ-ում աղմուկ բարձրացավ հայազգի գործարար Համբարձում Ռաֆիկի Մելիքյանին մեղմ ասած գործընկերոջ կողմից քցված լինելու մասին: Հետո պետք է պարզվեր, որ Կարապետ Կարապետյանը ով Մոսկվայի շուկաներից մեկում Համբարձում Մելիքյանի հետ բաժնետեր էր, ընկերոջ հորդորելու էր իր համար խոշոր վարկ վերցնել: Իսկ վարկը վերցնելուց ամիսներ անց հրաժարվելու էր վճարել, իսկ շուկայում բաժնետիրական մասը կեղծ ստորագրությամբ գրանցելու էր քրոջ Մերի Կարապետյանի անունով: Գեղարքունիքի մարզի Մուխան համայնքում մարզի ամենամեծ հյորանոցի տիրոջ Համբարձում Մելիքյանի երազանքը Հայաստան վերդառնալու ու հյուրանոցը ավարտին հասցնելու մի վայրկայնում ցնդեց: Համբարձումը այդ օրերին դիմել է պատկան մարմիններին և Մերիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատժից խուսափելու համար Մերին կեղծ թղթարարությամբ հաշվառվել է հոգեբուժարանում: Չգիտես ինչպես, , հոգեբուժարանի հիվանդը, , ով հետախուզման մեջ էր Հայաստանի Հանրապետությունում անակնկալ հայտնվեց ԱՄՆ-ում: Պատկան մարմինների լռությունն այստեղ ավելի քան կասկածելի է: Մերի Կարապետյանի նկատմամբ քրեական գործը շարունակվում է քննվել Սեբաստիայի քննչական կոմիտեում: Պատասխանատվությունից խուսափելու և հեռախուզումից ազատվելու համար այսօր անձնագրի տվյալների կեղծմամբ ԱՄՆ է ուզում փախուստ կազմակերպել նաև Կարապետ Կարապետյանը: Ի դեպ Կարապետ Կարապետյանը ՌԴ կողմից գտնվում է հետախուզման մեջ: Իսկ Համբարձում Մելիքյանի նկատմամբ վարկերը չմարելու համար գործ է հարուցվել և ձերբակալվել է Մոսկվայում: Հերթական հանցագործին Հայաստանից դուրս փախցնելու գործընթացը չկանխելը, արդյոք չի խոսում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները ձախողվում են իրենց վարած քաղաքականության ճահճում:
Կամ հավանական է, որ տվյալ անձի նկատմամբ ուժայինների աչքփակոցին պայմանավորված է պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերությամբ: Վերջինս փոխադարձ քավոր է կանգնում ընկերոջը ՝ժամանակին իրեն նվիրած Ֆերարիի համար:
Ով է հերթական կասկածյալը, ովէ նրա հովանավորը ....
Հերթական Գագիկ Խաչատրյանը, Լևոն Սարգսյանի որդին, թե…. Հերթական հանցագործը, ով շուտով հեռվից կծաղրի Հայաստանյան թույլ ու տկար արդարադատության համակարգը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆի Առաքելյան
դեպի վեր