ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ
01:38, 13.07.2020
4521 | 0



Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ
Նաիրա Զոհրաբայան ճիշտն ասած Ձեր այս հայտնի «Փախել եք ձեր երկրից մի կտոր լափի համար» արտահայտությունը, որ մեզ՝ Հայաստանից գաղթածներիս լափ ուտողներ պիտակեցիք, ասեմ, որ մնացել էր կոկորդիս, կուլ չէր գնում․բայց, երբ տեսա լայվերորով, ստատուսներով, կոմենտներով հազարավորներն արձագանքեցին ու ձեզ տեղը դրեցին, նախընտրեցի լռել, բավարարվել այսքանով․մի բան, որ սովոր չեմ լռել նման պարագայում․ բայց ինձ ստիպում էի հանգստացնել․ մտածելով՝ մի հոգի ավել, մի հոգի պակաս ոչինչ չի փոխի, քանզի ողջ ԲՀԿ-ն բացահայված է և խայտառակված իրենց ղազագրերով, բայց այս ամենի մեջ ինձ զարմացրեց մեր մայրենին «պաշտող» Նաիրա Զոհրաբյանն իր սիրած հայերենի բառապաշարով ինչպե՞ս կարող է հպարտանալ և աշխարհով մեկ սփռված հայությանն այդ աստիճան նսեմացնել, և իր բարձունքից մեզ լափ ուտողներ պիտակել, Նաիրա Զոհրաբյան դուք ձեր սիրած հայերենի իմացության սահմաններն ընդամենը ցուցադրեցիք, ձեր մակարդակը․ վայելքների, ճոխությունների գերի ձեր փառամոլ տեսակը, դուք հանրությանը բացահայտեցիք իրական Նաիրա Զոհրաբյան քաղաքական գործչին, ի ցույց դրեցիք ձեր էությունը, այն, ինչ կաք իրականում, թե ինչքան եք ատում, սփյուռքահայությանը, թե ինչքան եք արհամարում մեր տուն ու տեղն անտեր թողածներիս, որ այո, շատ շատերս որն անարդարություններից, որը բռնություններից, որն անօրինականություններից, որն էլ իր ընտանիքին սովից փրկելու համար, քո ասած այդ մի կտոր լափի համար հարկադրված եղանք հայտնվել օտար ափերում, որ մեր ընտանիքներին սովից փրկենք․․․ հայերենում մի ասացվածք կա և ոչ միայն մեզ, այլ հայրենիքում մնացող մեր հարազատներին նույնպես․․․եթե այսօր Հայաստանում դեռ 2 միլիոն մարդ է մնացել, դա սփյուռքի շնորհիվ է, ոչ թե Ծառուկյանի ողորմությունների ու շատ գլուխ մի գովեք, որ դուք հայրենասեր եք, մնացել եք հայրենիքում, իսկ սփյուռքում հայտնվածներս ձեզանից պակա՞ս ենք սիրում մեր հայրենիքը․․․

Ասեմ, որ իրականում ՀՀՇ-ի ղեկավարած տարիները խեղեցին մեր սերունդի ճակատագրը ու իրենց հետքը թողեցին անբեկանելի. հիմա Հայաստանում ապրողներդ ավելի շահեկան վիճակում էք, քան թե այստեղ' օտարությունում հայտնված սփյուռքահայի վաղվա օրը: Հայաստանում ապրող երեխան ամենակարը խոսում ու մտածում է հայերեն, նրա գենոֆոնդին ուծացման, իր մայր հայրենիքից օտարման վտանգ չի սպառնում, Հայաստանցու սերունդը հայ է մեծանում.
հա՜յ, հասկացե՛ք հա՜յ, որի համար անչափ ուրախ եմ, իսկ աչքից հեռու, օտար ափերում հայտնված մեր սերունդը, որն իրականում հարկադրված էր տուն, տեղ ծախեր ու դուրս գար օտարություն, մի դաժան օտարություն, որ ոչ տանիք ունեինք մեր գլխի վերև, ոչ լեզու՝ հաղորդակցվելու համար. դուրս եկանք մի դաժան օտարություն, որ համ մենք ապրենք, համ էլ Հայաստանում մնացած մեր հարազատներին ապրեցնենք ...
Թափառ դարձանք ու գաղթական.
Մենք նայեցինք մահվան դեմքին,
Բայց ապրեցինք,
Մենք ժայռ դարձանք հողմերի դեմ
Մաքառեցինք,
Մենք գետ դարձանք' մեր հուներից
Վարարեցինք,
Դարձանք մենք սերմ ու ցանվեցինք
Աշխարհով մեկ.
Դարձանք ավեր,
Տուն- տնավեր...............
Հանուն մեր հարազատների, շատ դաժան օրեր տարանք, դիմակայեցինք օտար միջավայրին ադապտացվելու, թեև հաճախ չէ, որ գնահատվում է, ոմանց թվում է, թե այստեղ՝ ասֆալտի վրա դոլարներ են թափված ու բահով ենք հավաքում, չմտածելով, որ պրոֆեսորը բառում կանգնած աման է լվանում, որ հարազատներին փող հասցնի․ Այնքա՜ն մութ խութեր կան, այնքա՜ն.․․
Այստեղ թեկուզ երեխան կուշտ փորով, թեկուզ բարձրագույն ուսումնառություն է ստանում, բայց հայ չի մեծանում. դրսում հաղորդակցվում են օտար լեզվով, իսկ տանը ամբողջ օրը համակարգիչի առաջ ու դեռ քանի մենք' մեծերս կանք՝ ձգտում ենք ստիպել, որ տանը օտար լեզվով չխոսեն, իսկ վաղը մեր թոռների երեխաներին ո՞վ է ստիպելու, ո՞վ․․․
Ես սրտիս խորքում Հայաստանի խո՜ւլ գյուղերում ապրող աղքատ ընտանիքներին անգամ նախանձում եմ, քանզի այս մտքերը նրանց ծանոթ չեն' խորթ են, չեն մաշում նրաց հոգին ու նրանց տանջանքով վաստակած մի կտոր ցամաք հացն ավելի հանգիստ խղճով կուտեմ ու կհագենամ, քան թե ամեն օր ողբամ, որ ինձանից սերված սերունդը տասնամյակներ անց օտար արժեքների կրողն է դառնալու, շաքարի նման լուծվելու է օտար ջրերում․․․ Այսպես խորացված եմ գրում. որ լավ ծանր ու թեթև անեք ու ամեն անգամ խանդով չվերաբերվեք մեր տուն ու տեղը անտեր թողածներիս ու մեր կյանքի թանկ օրերն օտար հողում անցկացնողներիս: Դրանք մեր հայրենիքի, մեր տուն ու տեղի կարոտով լի, մեր կյանքի չապրած տարիներն են․․․
Ամեն անգամ երբ խորանում եմ այս ասիմիլացիոն գալիքի ճանկը հայտնված մեր սերունդի մասին, մարմինս սառսռում է․․․ ոչ միայն ես, այլ ողջ սփյուռքահայությունն է ուշի-ուշով հետևում Հայաստանում ընթացող գործընթացներին, քանզի հայրենիք՝ տուն, մեր տուն վերադառնալ ենք երազում, մեր երեխաներին ուծացումից փրկել ենք ուզում, բայց այս ֆոնին, երբ ի ուրախություն մեզ, երբ վերջապես տունդարձի հույսի լույս վառվեց, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ժողովուրդը տապալեց Սերժի ռեժիմը, Նաիրա Զոհրաբյան այսօր խորհրդարանում հայտնվածներդ ոչ թե փորձում եք օգնել վարչապետին, թիկունք կանգնեք, երկիրը հանեք այս ծայրահեղ վիճակից, այլ ձեզ՝ ԲՀԿ ականներիդ և Լուսավորին մի նպատակ է հետապնդում, թե ինչպես անենք, որ տապալեք Նիկոլի կառավարությունը․ Ձեր Քոչարյանամետ առաջնորդ Ծառուկյանը միանալով դավաճան վանեցյանին և բոլոր հականիկոլական ուժերին ոչ ավել, ոչ պակաս վարչապետի հրաժարականն է պահանջում, այն էլ այս կորունավիրուսի պայմաններում․․․նման պարագայում պարզ է ձեր պահվածքը՝ այսինքն Ծառուկյանին տված ձեր ղազագրերով պարտավորված եք ձեր առաջնորդի երազանքն իրականություն դարձնել և հենց դա է պատճառը, որ հաճախ եք խորհրդարանում Դուք, Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը և մյուս ԲՀԿ ականներդ սրված իրավիճակ ապահովում․ Ծառուկյանն այնքան է տարված Քոչարյանով, որ չի էլ մտածում, որ Նիկոլի թիկունքին աշխարհասփյուռ հայությունն է, ինքն ո՞վ է, որ իրեն թույլ է տալիս պահանջել Վարչապետի հրաժարականը․ պարզ է, որ իր բիզնեսները կորցնելուց է վախենում, հատկապես «ապօրինի հարստացմն գույքի բռնագրավման» օրենքի ընդունումից հետո, ինչպես ասում են «գող, սիրտը դող» իսկ Էդմոն Մարուքյանն էլ մտածում է ինչպես անի, որ Նիկոլի ոտքի տակը քանդի, քանզի ոչ ավել, ոչ պակաս ինքն իրեն է տեսնում միակ այլընտրանքը վարչապետի աթոռին հավակնող, , ,
ՍԱ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

Այսօր նախքին վարչապետ Հրանտ Բգրատյանը երևի շատ ուրախ է, որ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, բայց ասեմ, մուրազդ փորդ մնաց, քանզի մենք են ռազմավարական նշանակության բարձունք ենք գրավել․․․Ես զարմանում եմ նրա այդ հայտնի հայտարարությունից հետո ի՞նչ երեսով է Անժոյի կողքը քցված թարմ ականջ է փնտրում հարցազրույցներ տալու, Նիկոլի ոտքի տակը փորելու համար, ինչու՞ է իրեն թվում, որ մենք ամնեզիզիայով ենք տառապում, մոռացե՞լ ենք, որ իր օրոք սովետից ժառանգած հարուստ երկիրը սեփականաշնորհման քողի տակ իր օգնությամբ թալանցվեց․ քամուն տրվեց․ հանքերը, հսկա արդյունաբերական ձեռնարկությունները, ֆաբրիկաները, կոմբինատները, հողատարածքները ընկեր բարեկամների ձեռքն անցան վաուչերներով․․․Պարսկաստանի սահմանին հսկայական կուտակումներ էին գոյացել․ վերամբարձ կռունկներն ու տրակտորները, կոմբայները, թանկարժեք քարհատ հաստոցներն էին մետաղալոմի տեղ հանձնվում․․․մոռացել է, որ հացքաղի ժամանակ ցորենն արտում էր մնացել․ կոմբայն չկար, որ հնձեին․․․շատերը գերանդիով էին հնձում․․․բառիս բուն իմաստով թուրքի թալան էր տիրում Հայաստանում, ու հանձինս Հրանտ Բագրադյանի ամենաթողություն էր, դեմն առնող չկար, քանզի մի կողմից էլ ինքն էիք թալանում․ և այդ տարիներին, երբ հրաժարական տվեց «իրավունք թերթում գրեց «մկներն են խաղում բյուջեում» ․․․բա ն/ման թույլ վարչապետն այսօր իրավունք ունի՞ քննադատելու, ավել պակաս բարբաջելու, գլուխ գովալու և մի բան էլ մեր վարչապետի ոտքի տակը քանդելու․․․ԱԽ ՀԱ՜ աթոռ չստացավ․ դրա համար էլ կատաղությունից մեր թշնամուն հորդորում է հարձակվել Հայաստանի վրա․․․իրականում այս ամենաթողությունը եղավ պատճառ, Հայաստանը հայաթափվելու․ միայն ովքեր ղոչաղ էին, ինչքանով կարող էին առյուծի բաժինն իրենցով արեցին, որից մեկն էլ Նաիրա Զոհրաբյան ձեր այդ պաշտելի Գագիկ Ծառուկյանն էր, որ Հայաստանի եղած-չեղածն իրենով է արել ու անում է դեռ, միլիարդներ է դիզել և անունն էլ դրել է բարերար, երբ ընդամենը այդ թալանից փշրանքների ողորմություն է բաժանում, ողորմություն, որ պետության հարկերը չմուծելու հաշվին է արվում և բարերարի համբավ է ձեռք բերել․․․հենց այս թալանը, անօրինականություններն էլ առիթ դարձավ առ այսօր ընթացող արտագաղթի, աղքատության աննախադեպ աճի և առանց խղճի խայթի Նաիրա Զոհրաբյան սփյուռքահայությանը «լափ ուտողներ» եք պիտակում․․․ բա դուք խիղճ ունե՞ք, կամ ձեր բարձունքից չեք տրամաբանում, թե՞ չեք էլ ուզում տրամաբանել․Ծառուկյանն ինչու՞ էր ընտրություններին ձեզ համար փողով ձայներ առնում․ կամ այդքան մլիարդներ ունեցող մարդուն ինչի՞ն էր պետք կուսակցություն բացել, կամ ձեզանից ինչու՞ էր հավատարմության ղազագրեր պահանջում և խնամքով պահում ու պահպանում այդ բարաթները․ որ հար եղած պահին ձեզ պատին դեմ տա, որն հավաստում է, որ իրավունք չունեք ազգային ժողովում թույլ տաք, որ հանկարծ Ծառուկյանի բիզնեսին կպնող լինի, ու նրա բիզնեսին հարվածող որոշումներին սխալմամբ կողմ քվեարկեիք․․․այդ կարգավիճակը ձեզ ձեռ է տալիս, քանզի համ պատգամավորի բարձր աշխատավարձն էք ստանում, համ էլ Ծառուկյանի լափամանից եք բոլ-բոլ օգտվում․ մի խոսքով փոխշահավետ գործարքի արդյունք է ԲՀԿ- կուսակցության ներկայությունը քաղաքական դաշտում և ձեզ կարելի է անվանել «Ծառուկյանի բիզնեսի պահապաններ խորհրդարանում, կամ՝ ավելի ճիշտ պահակներ» ․ այլապես դուք՝ հավատարմության ղազագիր գրողներդ նրա ինչի՞ն եք պետք․․․դուք բառիս բուն իմաստով Ծառուկյանի հետ վասալային հարաբերությունների մեջ եք․․այսօր, այսքան աղքատների իրողության պայմաններում Նաիրա Զոհրաբյան գլուխ եք գովում ձեր ճոխ, բարեկեցիկ կյանքի մասին․ ավելի լավ կլիներ հայերենի ձեր իմացության փոխարեն մի փոքր էլ հոգեբան լինեիք․․․դուք, որ թուղթ ու բարաթով, ձեր գրած ղազագրով եք հասել այդ ունեցվածքին, գիտցի՛ր, որ օտարությունում հայտնվածներս ավելի արժանապատիվ հաց ենք ուտում․ ամեն մարդ չէ, որ ճոխ կյանքով ապրելու համար այսքան կստորանա․ կսողա, դա էլ մարդու ձեր հատուկ տեսակի մասին է խոսում․ այդքան բան․․․Դուք, որ ձեր հնարամտությամբ կարողացել եք հայտնվել Ծառուկյանի կողքին և մնացել եք հայրենիքում, դա հայրենասիրության հետ բնավ էլ աղերս չունի և ինձանից, կամ մեզանից շա՜տ շատերից հայրենասեր չփորձե՛ք ներկայանալ․ կամ ի՞նչ ասել ուզեցիք, որ ով հայտնվել է սփյուռքում՝ ձայնազու՞րկ է, լռե՞նք, որ դուք հայտնվելով խորհրդարանում ոչ թե ազգանպաստ գործունեության եք ծավալում, այլ՝ երկիրը թալանողներից մեկի շահերը պաշտպանելու համար եք գործուղված և քանի որ մեր վարչապետը պայքարում է կոռուպցիայի դեմ, ձեզ՝ ԲՀԿ-ականներիդ հրահանգված է ամեն կերպ խորհրդարանում անառողջ մթնոլորտ ստեղծել, վարչապետի ոտքի տակը քանդել․․․ո՞վ չգիտի, որ Ծառուկյանին ձեռ չի տալիս Նիկոլը և ձեզ լարել գցել է Նիկոլի ջանին․․․Նաիրա Զոհրաբյան կույր չենք․ թեկուզ երկրից հեռացել ենք ժամանակավոր, բայց մեր երկրի ամեն մի աննշան փոփոխություն, ազգային ժողովում ԲՀԿ-ի և Լուսավորի պահվածքը, ձեր բռնած դիրքը մեր աչքից չի վրիպում․․․ուստի՝ տարիներ շարունակ հայրենիքը դեպի կործանում տանող ձեր տեսակի դեմ է պայքարել ձեզ հունից հանող անձը, և դուք էլ ձեր սուր լեզվով ու հայերենի ճոխ բառապաշարով «լափ ուտողներ եք անվանել սփյուռքահայությանը» իմացաք կլռեցնե՞ք սփյուռքհայությանը, որն էլ հակառակ էֆեկտ ունեցավ, ոտքի հանեց ոչ միայն ողջ սփյուռքին, այլև հայրենիքում մնացողների մեծամասնությանը․․․Նաիրա Զոհրաբան մեկ ընդմիշտ հիշեք․ մենք Հայաստանից գաղթածներս ապրում ենք մեր հայրենիքով, հակառակ Հայաստանում բնակվող, փողամոլ, աթոռատենչ անհայրենիք շատ շատերից, իսկ եթե ձեր ասելով սփյուռքահայ ոմն մեկը ձեզ ներքին նամակով էր վիրավորել, և այսքանից հետո կոնկրետ անձի անունը չեք հրապարակում, փառք Աստծո ֆեյսբուքը հնարավորություն է տալիս․ արգելափակեիք նրա նամակաները ոչ թե սփյուռքահայությանը լափակեր անվանեիք և երբ տեսաք սփյուռքի խիստ արձագանքը ստիպված ներողություն խնդրեցիք և հիմա էլ հրաժարվեցիք, որ ոչ թե ողջ սփյուռքին է վերաբերվել, այլ կոնկրետ ձեզ վիրավորողին․․․ լավ, ասենք, թե մի պահ հավատանք, որ ընդհանրական չէ, կոնկրետ տվյալ մարդուն է եղել միտված, բա լավ դուք, որ այդքան պաշտում եք, հպարտանում եք մայրենիի ձեր իմացությամբ, չգիտե՞ք որ մեր հայերենը ճկուն, հարուստ լեզու է և ունի եզակի ու հոգնակի թիվ․ կարող էիք ձեզ վիրավորողին անունով դիմել, կամ առաջին դեմքով ԴՈՒ-ով, ոչ թէ ընդհանրացնեիք ողջ սփյուռքին, ասելով «Փախել եք ձեր երկրից մի կտոր լափի համար», եթե ձեզ այդքան խորն էր վիրավորել, ինչու՞ չէիք նրան անունով դիմում, որ հոգնակի թվով էիք լափ ուտողներ անվանում․․․
Հիմա, այսքան սուր արձագանքները լսելով դուք ստիպված եղաք ներողություն խնդրել սփյուռքահայությունից ձեզ արդարացնելու համար գրում եք «Էնքան ցինիկ և լկտի են, չեն էլ թաքցնում, որ դա իշխանության ձեռքի գործն է», մի բան էլ այդ ներողությանն համեմում եք հերյուրանքով՝ վարչապետին վարկաբեկելով, իբր երկրում տիրող անհանդուրժողականություն է պատճառը․ կարո՞ղ է մեր բողոքի ձայները, դատապարտումները իշխանությունների կողմից պատվեր են․ չգիտեք ինչպես տակից դուրս գաք․ գիտե՞ք ձեր ներողությունն ինչի եմ նմանեցնում, երբ մարդասպանը մարդ է սպանում, դանակն ուրիշի գրպանն է գցում․ անմեղ մարդն է պատասխան տալիս իր չարած հանցանքի համար․․․ ձեր ներողության տեքստում ես աղերս չտեսա անկեղծ զղջումի․․․ Զավեշտ է նաև, երբ դաստիարակություն չստացած ձեր նորահայտ որդին, որը նույնպես օտար երկրում լափ է ուտում․․․, Շտապեց ձեզ պաշտպան կանգնելու համար միանգամից իրեն բացահայտել, որ իր բառապաշարով և մարդկային որակներով ձեզանից հետ չի մնում, կարդում եմ նրա «բաց Նամակն» ուղղված վարչապետին և պարզվում է,
որ իր բառապաշարով մի բան էլ գերազանցել է ձեզ․ ահա այսպես է ավարտվում ձեր լպիրշ լակոտի նամակը․
«Նիկոլապաշտ դիշովկեք նայեք, էսա ձեր «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը» ՀՀ առաջին ստախոս դիշովկա վարչապետ, որտեղ տեսնեմ թքելու եմ երեսիդ և դեմքիդ եմ շպրտելու քո բոլոր ստերն ու խաբեությունները․․․
Ես եմ տերը մեր երկրի, ինձ ոչ մեկ ոչինչ չի կարող պարտադրել իմ կամքին հակառակ։
հարգանքներով միշտ անկեղծորեն Կյանքի տղա Հայկ Զորհաբյան»
***
Նաիրա Զոհրաբյան հոդվածիս սկզբում ասացի չէ, որ չէի ուզում ձեզ պատասխանել, բայց ձեր անդաստիարակ տղայի «բաց նամակն» ինձ ստիպեց չլռել․․․ Այո, ես Նիկոլապաշտ եմ թաքցնելու ոչինչ չունեմ, ես հպարտ եմ իմ վարչապետով․ ձեր տղայի սանձերը քաշեք․ ուզում եմ նրան ասել․․

Դիշովկան ինքդ ես քեզ կյանքի տղա համարող թուլա, մայրդ քեզ հայերեն չի՞ ուսուցանել, բա ինչու՞ ես բռնաբարում մեր հայերենը․ չունենաք քեզ պես երկրի տեր, լեզվիդ կապանքներ դիր, մորդ նման մարդկանց աջ ու ձախ մի վիրավորի, որ հետո զղջաս, արդարացումներ փնտրելու համար անմեղ մարդկանց ճահիճը չքաշես․․․ մեղքը Նիկոլի վրա չբարդես․ դու ու՞մ շունն ես, որ աշխարհասփյուռ հայությանը, ովքեր իրականում պաշտում ենք մեր վարչապետին դիշովկա անվանես, մեր վարչապետի երեսին թքելու ցանկությունդ էլ քթերիցդ կբերենք տականք, փոխարենը սանձարձակ մորդ երեսին թքես, որ քեզ ներքաշեց իր չեղած պատիվը փրկելու համար․․․ այո․ մեր Վարչապետի համբերությունն ու հանդուրժողականությունը սահմաններ չունի, բայց դա չի նշանակում, որ տեղից ելնող ամեն մի թուլա մեր վարչապետի երեսին թքելու ցանկություն ունենա և մնա անպատիժ․ կարծում եմ և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն պետք է այդ լակոտի ականջները քաշեն, որ իմանա, իր ամենակարող մայրը չի կարող իրեն փրկել․․․
ՎԵՐՋՈՒՄ ՄԻՏՔՍ ԱՎԱՐՏԵՄ ՆԺԴԵՀԻ ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԽՈՍՔԵՐՈՎ,
«Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստություն: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրավապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս՝ անհայրենիք: Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դավանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց», -ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ։
Իմ խորին համոզմամբ Նժդեհի այս տողերը իրավամբ ուղղված է հայրենիքում ապրող, բայց անհայրենիք բոլոր աթոռատենչ նյութապաշտներին, ովքեր հեղափոխությունից այս կողմ սուր եք ճոճում մեր վարապետի՝ ժողովրդի ընտրյալի վրա, աթոռների տիրանալու մոլուցքով տարված, չունեն դավանելու գերագույն նպատակ․ ապրելով հայրենիքում, հոգեպես են անհայրենիք...
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող- հրապարակախո















Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր