ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Բոլոր թրքացած հայերին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Ամարասի վանական համալիրի պատմությունը. Լիլիթ Հովակիմյան
15:49, 11.07.2020
2918 | 0

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ 3-րդ Նախագահը դարձյալ անում է ազգանվեր գործ

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է: Այդ դասերից մեկն էլ հենց հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:
Ցավոք, երկու տարին բավական չէր, որ օրվա իշխանություններն ու անձնական օգտագործման լրատվամիջոցները վարկաբեկեին Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անձը: Երեկվանից, ինչ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, թրքացած հայի տականքը փորձեց հերթական գարշելի տեսանյութը տարածել, այն վերնագրելով` «համացանցը ձեռ է առնում Սերժ Սարգսյանին», ինչը միանգամից ծիծաղ է առաջացնում բանական մարդու մոտ: Երկար-բարակ գրելու փոխարեն բոլոր թրքացած հայերին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Ամարասի վանական համալիրի պատմությունը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար, իսկ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյան հերոսին, ապա թող ընդմիշտ հիշեն, որ
Արցախյան գոյամարտի մեր հերոսները հավերժ ապրելու են յուրաքանչյուր հայի սրտում, քանզի նրանց կռիվն արդարացի էր` կռվում էին Արցախի ազատության ու անկախության համար, իսկ Նիկոլն ու օրվա իշխանությունները շատ շուտով հայտնվելու են հայ ժողովրդի պատմության աղբանոցում, որպես դասալիք պետական դավաճաններ, որոնք իշխանությունը բռնազավթեցին, որպեսզի ջնջեն հայ ժողովրդի իրական պատմությունը, վարկաբեկելով մեր ազգի հերոսներին, սակայն ապարդյուն;
Այսօր Սերժ Սարգսյանը իր նույն բարձրունքում է, և դուք, ձեր կողտոտ բերանով, ձեր քայլերով ու «բիսեդկա» լրատվամիջոցներով նրան ավելի ու ավելի հասցրեցիք բարձրունքի: Ցավում եմ ձեր խավարամիտ տեսակի համար և ժամանակին ձեր ստոր գործունեության դեմը չառնելուն:
Թարգեք ձեր զառանցանքն ու հիշեք ընդմիշտ, որ
Մեր հերոսները մեր սրբությունն են և դուք չեք կարող ջնջել մեր պատմությունն ու նրանց արած ազգանվեր գործերը:
Եվ ինչպես կասեր ձեր անթրաշ դասալիքը` հանգիստ նստեք տեղներդ»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր