Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի՞նչ ենք ստանում արտակարգ դրությունը մեկ ամսով կրկին երկարացնելու դեպքում Հարյուր հազարավոր գործազուրկներ, փակված աշխատատեղեր, բանկերում տոկոսները և վարկերը չմարած հազարավոր քաղաքացիներ, մթերման խնդրի առաջ կանգնած գյուղացիներ, սպասարկման ոլորտի կոլապս, զրո ներդրումներ, փակված ձեռնարկություններ, հարկային խայտառակ ցածր հավաքագրումներ: Ստանում ենք նաև քաղաքական կարծիք հայտնելու և փողոցում բողոքելու հիմնարար իրավունքի սահմանափակման երկարացում, դիմակ կրելու պարտադիր պահանջով տուգանքները, բերման ենթարկելը: Մասնագետները կհաստատեն, որ տնտեսական ցուցանիշները ահավոր վատն են և երկարացման դեպքում ավելի վատն են լինելու: Փոխարենը ստանում եք ձեր երազած «ազատ, անկախ և հպարտ նիկոլստանը»: |