ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հիտլերն ինչո՞ւ է հայերի բնաջնջման մասին հիշատակել
20:18, 14.07.2020
6475 | 0

Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե Ադոլֆ Հիտլերը հայերի բնաջնջման մասին հիշատակել է, որպեսզի արդարացնի հրեաների ցեղասպանությունը:

Իրականում Հիտլերը հրեաների ցեղասպանության մասին չի խոսել: Լեհաստան ներխուժելուց շուրջ տասն օր առաջ՝ 1939 թվականի օգոստոսի 22-ին, նա գերմանական բանակի հրամանատարության գաղտնի խորհրդակցություն է հրավիրել և այդ խորհրդակցության ժամանակ հանդես է եկել բավականին երկարաշունչ ճառով: Ահա այդ ճառի ընթացքում, ջանալով համոզել բարձրաստիճան զորապետերին, որ աշխարհը կմոռանա, եթե իրենք անողոք լինեն հակառակորդի նկատմաբ, ասել է.

«Ես կարգադրեցի մահվան ստորաբաժանումներին անխնայորեն ու անգթորեն ոչնչացնել լեհալեզու ցեղին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Մենք միայն այդպես կարող ենք մեզ անհրաժեշտ կենսականորեն կարևոր տարածք ձեռք բերել: Ի վերջո ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
դեպի վեր