ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Միշտ թույլ տուր, որ առաջինը շեֆդ խոսի (դաստիարակիչ հումոր)
21:19, 16.07.2020
6042 | 0

Հիմնարկության կառավարիչը, հաշվապահը և քարտուղարուհին գնում են ճաշելու, և սեղանին մի հին լամպ են տեսնում:

Զվարճանալու ցանկությամբ մղված՝ նրանք հերթով շփում են լամպը և, օ՜ զարմանք, մի ջին է հայտնվում նրանց առջև ու ասում է.

-Ես պատրաստ եմ կատարել ձեզանից յուրաքանչյուրի մեկական ցանկությունը:

-Առաջինը ե՛ս եմ, առաջինը ե՛ս եմ, - բացականչում է քարտուղարուհին: - Ուզում եմ հենց հիմա Բահամյան կղզիներում հայտնվել, մոտորանավակով սուրալ ու ոչ մի բանի մասին չմտածել:

Հաջորդ ակնթարթին քարտուղարուհին անհետանում է:

-Հիմա էլ ե՛ս, հիմա էլ ե՛ս, - ոգևորված ասում է հաշվապահը: - Ես էլ ուզում եմ հենց հիմա Հավայան կղզիներում լինել, լողափին պառկել, մի սիրուն աղջիկ մարմինս մերսի ու ու ռոմի պակասություն չզգամ:

Սա ևս անմիջապես անհետանում է:

-Հիմա ձեր հերթն է, - ասում է ջինը կառավարչին:

- Իսկ ես ուզում եմ, որ այն երկուսն ընդմիջումից հետո անմիջապես օֆիս վերադառնան, - պատասխանում է կառավարիչը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր