Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կրոնը և նույնասեռականությունը
19:58, 20.07.2020

Պետք է տարբերակել, թե ինչ են ասում սրբազան գրությունները, և ինչ են անում հավատացյալները կյանքում: Այսպես, օրինակ, «Հադիս» -ները (Մուհամմեդ մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմող զրույցները, որոնք արաբամուսուլմանական իրավագիտության չորս հիմքերից մեկն են) ծայրահեղ անգութ են մույնասեռականների նկատմամբ, մինչդեռ մուսուլմանական աշխարհն այս արգահատելի երևույթի նկատմամաբ շատ հանդուրժող է:

Չգրված օրենքները, անշուշտ, գրված օրենքներից ավելի ծանրակշիռ են:

Հին կտակարանը, ինչպես նաև Նոր կտակարանը այս երևույթի նկատամամբ շատ հստակ վերաբերմունք ունեն և դատապարտում են նույնասեռականությունը:

Ահա՛ մի քանի քաղվածք Հին կտակարանից.

«Եթե որևէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն։ Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև մահապարտ են» (Ղևտացիներ 20, 13) ։

«…ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով *****ացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին (Հուդա 1, 7) ։

Հին կտակարանի Թագավորություններ Ա Գրքում ասվում է.

«Երբ Դավիթը Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանը հոգով կապեց Դավթին։ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։ Նույն օրը Սավուղն իր մոտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնա իր հոր տունը։ Հովնաթանը Դավթի հետ ուխտ դրեց, քանզի Հովնաթանը նրան իր անձի պես էր սիրում։ Հովնաթանն իր թիկնոցը հանեց ու տվեց Դավթին, նաև իր զինվորական համազգեստը, նույնիսկ իր սուրը, աղեղն ու գոտին» ։

Երբ Հովնաթանը սպանվում է, Դավիթը ողբ է հորինում նրան նվիրված, որտեղ մասնավորապես ասվում է.
«
Ինձ շատ սիրելի էիր, քո սերը կանանց սիրուց բարձր էր»:


Նկարում՝ պիղծ կապի մեջ գտնվող Հովնաթանը՝ Սավուղ թագավորի որդին ու Դավիթը՝ ապագա թագավորը:

(շարունակելի)

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
10:00, 06.09.2020
դեպի վեր