Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կրոնը և նույնասեռականությունը. Եհովայի վկաների դիրքորոշումը
11:42, 24.07.2020

«Ճշմարիտ քրիստոնյաները գիտեն՝ ամեն ոք, ով անկեղծորեն ուզում է գոհացնել Եհովային, կարող է արմատախիլ անել իր մեջ եղած չար ցանկությունները, այդ թվում այն ցանկությունները, որոնք կարող են կապ ունենալ գենետիկական գործոնների, ֆիզիկական հանգամանքների կամ իր շրջապատի հետ:

Մարդկանցից ոմանք շատ բռնկուն են: Անցյալում նրանք գուցե ազատություն են տվել իրենց զայրույթին, բայց ճանաչելով Աստծո կամքը և ցանկանալով հաճո լինել նրան, նրանք կարող են վերահսկել իրենց արարքները: Հնարավոր է, որ անհատը կախվածություն ունենա ոգելից խմիչքից, այդ դեպքում նա, բարի կամքի մղումով, կարող է դադարեցնել խմելը և խույս տալ հարբեցող դառնալուց: Նույն կերպ, անձնավորությունը կարող է ուժեղ հակվածություն ունենալ իր սեռի անձանց նկատմամբ, բայց հետևելով Աստծո Խոսքի խորհուդներին, նա կկարողանա իրեն զսպել ու մաքուր մնալ՝ չտրվելով նույնասեռական հարաբերությունների: Եհովան թույլ չի տալիս, որ մենք մոլորվենք վատ վարքի որոգայթներում. Նա մեզ բարությամբ ու նաև խստությամբ նախազգուշացնում է այն հետևանքների մասին, որ կարող է լինել այդ դեպքում: Բացի այդ, դա շատ է օգնում այն մարդկանց, ովքեր ցանկանում են ազատագրվել իրենց հին անհատականությունից ու նոր անհատականություն ձեռք բերել՝ ինչպես սովորեցնում է Սուրբ գիրքը»:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
10:00, 06.09.2020
դեպի վեր