ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ու՞մ է շնորհավորում Փաշինյանը. Վահան Բաբայան
01:47, 25.07.2020
3149 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ու՞մ է շնորհավորում Փաշինյանը

Ուզբեկ ժողովրդի առաջնորդը, ով մեծ դեր ունի թուրքական ազգերի խորհրդում վերջերս մի նամակ է ստացել Ալիևից, որտեղ նա շնորհակալություն է հայտնել Ուզբեկների նախագահին, որ թուրքական խորհուրդը իր վերջին նիստում ճանաչում է իր երկրի տարածքային ամբողջականությունը և Արցախի խնդիրը ցանկանում է լուծել ՄԱԿ-ի բանաձևերի միջոցով:
Թուրքական այդ խորհուրդը նաև դատապարտել է Տավուշի ռազմական գործողությունները և անվանել դա հայկական ագրեսիա ազերիներ դեմ` վերահաստատելով իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին:
Թուրքական խորհրդում այդ մարդը ունի մեծ ազդեցություն և հետևաբար նրա դիրքորոշումը եղել է որոշիչ: Մի խոսքով ուզբեկները կանգնել են ազերիներ կողքին և դատապարտել մեզ:

Հիմա էսքանից հետո արդյոք՞ արժեր, որ այս հակահայկական հիստերիայի փուլում, ազերիների հարձակումների ֆոնին նրանց պաշտպանած պետության ղեկավարին նման ջերմ շնորհավորական ուղերձ հղել կամ ընդհանրապես պետք՞էր ուղերձ հղել:

Ես հաստատ նման բան չէի անի

Սա Փաշինյանի շնորհավորական ուղերձն է կարդացեք, թարմ է, այսօրվա

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»
24.07.2020 Երևան

Կարդացեք, տարածեք, վերլուծեք...»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր