ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մինչև ե՞րբ պիտի հերոսացնենք ազգի տականքներին, իսկ նվիրյալներին` անտեսենք ու ջնջենք. Լիլիթ Հովակիմյան
00:57, 11.08.2020
4193 | 0

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մինչև ե՞րբ պիտի հերոսացնենք ազգի տականքներին, իսկ նվիրյալներին` անտեսենք ու ջնջենք:
Լևոն Շանթի նման հեղափոխական երիտհայերի օգնությամբ 1908թ տեղի ունեցավ երիտթուքական հեղաշրջումը: Երիտթուրքերը գահընկեց արեցին սուլթան Աբդուլ Համիդ 2-ին: Ու քանի որ Պոլսի պատրիարքը դիտարկվում էր որպես «Համիդի հետ համագործակցող անձ», երիտհայերը ներխուժեցին Պոլսի պատրիարքություն և պատրիարքին ծեծելով դուրս գցեցին այդտեղից: Երիտթուրքերն եկան իշխանության գլուխ, որի արդյունքում 1915-ին իրականացրեցին Մեծ Եղեռնը:
Այնուհետև Լևոն Շանթի նման հեղափոխականներն «իրենց սրբազան առաքելությունը» իրականացրած, անցան Անդրկովկաս՝ ցարիզմի դեմ արշավելու:
Լևոն Շանթի 1909-ին գրած հակաեկեղեցական-հակակրոնական «Հին աստվածներ» -ը մեծ տարածում գտավ հեղափոխականների շնորհիվ, քանի որ Ռուսական կայսրությունում ևս հոգևորականները «իշխանության հետ համագործակցող տարրեր» էին դիտարկվում:
Լևոն Շանթի նման հեղափոխականների ջանքերով Ռուսական կայսրությունը տապալվեց ու Հայաստանի 1-ին հանրապետությունը ևս, որը բռնակցվեց բոլշևիկյան Ռուսաստանին:
Լևոն Շանթի նման հեղափոխական մի նվիրյալ գործակալի կողմից 1938-ին Խորեն Ա Հայոց Կաթողիկոսին խեղդամահ արեցին Մայր Աթոռի Վեհարանի իր բնակարանում:
Այս ամենը պատմական փաստեր են, որոնց իսկությունը կարող եք ստուգել: Տարօրինակն այն է, որ Լևոն Շանթի նման հեղափոխական երիտհայն իր հակաեկեղեցական «Հին աստվածներ» դրամայով մինչ օրս ընդգրկված է Հայաստանի դպրոցների պարտադիր ուսումնական պլանում, իսկ փոխարենը պլանից դուրս են մղվում Օսմանյան կայսրության և Ցեղասպանության ժամանակաշրջանի մի շարք գրողներ ու ստեղծաագործություններ»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր