Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.31, EUR 584.77, RUB 6.42, GBP 647.00
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ազգի սերնդի ապականման և բթացման գործընթացը հաջողությամբ է առաջ գնում. Արմեն Ամիրջանյան
19:48, 12.08.2020

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ազգի սերնդի ապականման և բթացման գործընթացը հաջողությամբ է առաջ գնում: Այս տարի էլ սեպտեմբերի 1-ը կլինի սեպտեմբերի 15-ին:

Այս անձը շաբաթներ առաջ շատ խորամանկ տակտիկայով հայտարարեց. «Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը»: Այսօր արդեն պարզ է դառնում, որ դասերը ավանդույթի պես ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ 15-ից կսկվեն: Կորոնավիրուսային համաճարակի դեմը ժամանակին չառնելու պատճառով և

պատրվակով այսօր մենք տանուլ ենք տալիս ևս 15 ուսումնական օր և երեխաներին զրկում կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից ու ավանդական «Սեպտեմբերի 1» -ից:

Այսինքն դեռևս հունիսին և հուլիսին նման հայտարարություններ անող "սուպեր" նախարարը գիտեր, որ «սեպտեմբերի 1» չի լինելու և տակտիկանան հնարք էր կիրառում, խոստման տակ չմտնելու և իր ուսերին «բեռ» չվերցնելու համար և դա նրան հաջողվեց:

Սակայն արդյունքում տուժում է մեր սերունդը: Եվ սա էլ դեռ ամենը չէ: Կրթական ուսումնական պլանների խայտառակ փոփոխությունների մասին էլ քիչ թե շատ տեղյակ եք, և դա ևս մեկ գործոն է: Նա ժամանակ է շահում, փորձում մոռացության մատնել և նաև որոշակիորեն շտկել իրավիճակը: Օգոստոսի 5-ին էլ պարզվեց ևս մեկ խայտառակ փոփոխություն՝ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է:

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության ժամանակ, և սրա մասին կան բազմաթիվ հրապարակումներ:

Այսինքն մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ ծնողը հստակ չի իմանալու, թե իր երեխան ծույլիկ է թե՞ գերազանցիկ, ո՞ր առարկաներից է հետ մնում իր տարիքի երեխաների համեմատ, ի՞նչի է ընդունակ, որ առարկաների հանդեպ է ավելի ընդունակ և հետաքրքրված…

Սերունդների համար սա վերջակետ է: Սա շատ կարևոր խնդիր է, և հարկ է, որ բոլորը հասկանան, որ ուսումնական պլանը դա խաղ ու պար չէ, ուսումնական պլանը դա մեր ազգի գենետիկ կոդն է, կյանքը, ապագան և ուսումնական պլանի մեջ «պարզեցումներ» «կրճատումներ», «փոփոխություններ» անելով, բթացվում է մեր ազգի սերուցքն ու ապագան, և փոխվում է մատաղ սերնդի աշխարհընկալումն ու ազգային արժեհամակարգը»:

Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր