ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սիրո մասին՝ առանց ծեքծեքուն պաճուճանքների, քանզի գիտականորեն ապացուցված է, որ այն թմրադեղ է
18:23, 15.08.2020
5914 | 0

Սերը ճիգ է, որը տղամարդը գործադրում է մեկ կնոջով բավարարվելու համար:

Պոլ Ժերալդի (1885 - 1983), ֆրանսիացի դրամատուրգ և բանաստեղծ

*****

Ճշմարիտ սերն ուրվականի է նման. բոլորը նրա մասին խոսում են, բայց քչերն են նրան տեսել:

Ֆրանսուա դը Լարոշֆուկո (1613 - 1680), ֆրանսիացի գրող և փիլիսոփա

*****

Որքան էլ դուրեկան է սերը, այնուամենայնիվ, նրա արտաքին դրսևորումները մեզ ավելի շատ են ուրախություն պարգևում, քան բուն սերը:

Ֆրանսուա դը Լարոշֆուկո

*****

Երբ կինն առաջին անգամ է սիրահարվում, նա սիրում է իր սիրեկանին. հետագայում նա արդեն միայն սերն է սիրում:

Ֆրանսուա դը Լարոշֆուկո

*****

Սերը մի հիասքանչ խաբկանք է, որին մարդը կամավոր է տրվում:

Ալեքսանդր Պուշկին (1799 - 1837), ռուս բանաստեղծ

*****

Փողով գնված սիրո և անշահախնդիր սիրո միջև տարբերությունն այն է, որ առաջինն ավելի էժան է:

Բրենդան Ֆիանսիս Բիեն (1923 - 1964), իռլանդացի գրող, լրագրող

*****

Սերը մրցակցություն է տղամարդու և կնոջ միջև՝ մեկմեկու առավելագույն երջանկություն պարգևելու համար:

Ստենդալ (1783 - 1842), ֆրանսիացի գրող

*****
Սերն ու պատվարը հարազատներ են. եթե պատվարի վրա թեկուզ մի փոքրիկ անցք թողնես, որտեղ կարող է ներթափանցել ջրի բարալիկ շիթը, ապա շուտով նրա ճնշման ներքո պատվարները կփլուզվեն, և կգա այն պահը, երբ այլևս ոչ ոք ի վիճակի չի լինի սանձել հոսքի ուժը: Իսկ եթե փլուզվում են պատվարները, սերը տիրում է բոլորին, ու նրա համար միևնույն է, թե ինչն է հնարավորը և ինչը հնարավոր չէ, նրա պետքն էլ չէ, թե մենք այնքան ուժ կունենանք, որ մեր սիրելուն պահենք մեր կողքին. սերն անկառավարելի է:

Պաուլո Կուելիո (1947 -) , բրազիլիացի գրող

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
387 | 0
09:44, 13.04.2024
447 | 0
11:39, 08.04.2024
427 | 0
09:16, 06.04.2024
376 | 0
դեպի վեր