Սերը ինձնից (թե իրենից) հեռանալիս Ի՞նչու ո՜չ մի բառ չասաց. «Հուսա՜» կամ էլ «Սպասի՜ր» … Այդպես անխոս հեռանում են Վերջին շնչում՝ Մահանալի՜ս, Խեղդվելիս… Այդպես անխոս հեռանում են Հարազատի՜ց, մտերիմից՝ Նեղացա՜ծ ու գլխիկո՜ր, Երբ թվում է թե ամե՜ն ինչ Արդեն ասվե՜լ ՝ Անիմա՛ստ է կրկնելը Ամեն օր… Ո՜վ գիտե թե ի՞նչ ասել է. Արմատներով խորացած քա՜ղցր-քա՜ղցր Մի զգացում, Որն ակամա ո՞ւր էլ լինես - Քեզ իր մոտ է միշտ կանչում… ------------------------------------- Անձրևո՜ւմ է օրը դաժան, Ու երկի՜նքն է ծանակում, Ա՜խ, Նա ինձնից շուտ հեռացավ՝ Հիմա՜ իր մո՜տ է կանչում: Քարացել է մի «Հուսա՜լ» Թանձրացել է մի «Սպասո՜ւմ» Տեսնես ո՞վ է վերևում Հոնգո՜ւր-հոնգո՜ւր արտասվում: |