ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Բիբլիական Եդեմի դրախտային պարտեզի տեղադրության մասին տխմար պատումը
13:54, 20.08.2020
9499 | 0

«7Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդը եղավ կենդանի էակ։ 8Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ 9Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, իսկ կենաց ծառը՝ բարու և չարի գիտության ծառը, տնկեց դրախտի մեջտեղում։ 10Գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը, և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի։ 11Մեկի անունը Փիսոն էր։ Նա է, որ պատում է ամբողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կա։ 12Այդ երկրի ոսկին ազնիվ է։ Այնտեղ կա նաև սուտակ և դահանակ ակնաքարը։ 13Երկրորդ գետի անունը Գեհոն է։ Նա պատում է եթովպացվոց երկիրը։ 14Երրորդ գետը Տիգրիսն է։ Սա հոսում է դեպի Ասորեստան։ Չորրորդ գետը Եփրատն է»:

Տվյալ տեքստի հեղինակն այս մանրամասներով ցանկացել է ցուց տալ երկրային դրախտի ճշգրիտ տեղադրությունը: Բայց ճիշտ արած կլիներ, եթե ոչինչ չասեր այդ երևակայական դրախտի տեղադրության մասին, քանի որ հնարավոր չէ սրանից ավելի հիմարաբար ինքն իրեն անհարմար վիճակի մեջ գցել:

Այս առասպելի բոլոր մեկնաբաններն ասում են, թե Փիսոնը դա Փազ գետն է, որին հետագայում Արաքս անունն են տվել, և որը սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհի անմատչելի կիրճերից: Տեքստը հստակ ասում է, թե մոտավորապես որտեղ է գտնվում երկրային դրախտը՝ Հայաստանի և Իրաքի (Միջագետք) միջև ընկած տարածքում: Թեպետ Արաքսի, Տիգրիսի և Եփրատի ակունքներն իրարից շատ հեռու չեն, բայց այս բոլոր գետերից յուրաքանչյուրն իր սեփական ակունքն ունի: Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից և թափվում է Կասպից ծովը: Ինչ վերաբերում է Տիգրիսին ու Եփրատին, ապա դրանք ոչ միայն մեկ ընդհանուր ակունք չունեն, այլև, ընդհակառակը, իրենց գետաբերանների մասում միախառնվում են ու թափվում Պարսից ծոցը: Ինչ վերաբերում է այն գետին, որին Ծննդոց գիրքը «Գեհոն» է անվանում, ուղղակի ֆանտաստիկա է: «Այդ գետը, - ասում է այդ գիրքը գրողը, - հոսում է Քուշ երկրի կողքով»: Բայց, հենց Աստվածաշնչի համաձայն, Քուշ (Քամի որդու և Նեբրովթի հոր) երկիրն արդի Եթովպիան է: Հետևաբար, Գեհոնը Նեղոսն է, որը, ինչպես բոլորին է հայտնի, Աֆրիկայում է ու Տիգրիս և Եփրատ գետերին լրիվ հակադարձ (այսինքն՝ հարավից հյուսիս) է հոսում: Քանի որ Նեղոսի ակունքը Հասարակածային Աֆրիկայում է, ապա ստացվում է, որ առաջին երեք գետերի ու Գեհոն-Նեղոսի ակունքների միջև տարածությունը գրեթե 3000 կիլոմետր է: Մինչդեռ հենց նույն Ծննդոց գիրքը հայտարարում է, թե դրանք բոլորը ոռոգում են միևնույն պարտեզը՝ եդեմական պարտեզը: Ճիշտ է, Տիգրիսի և Եփրատի ակունքների միջև ընկած տարածությունը 100 կիլոմետրից ավելի չէ, բայց և այնպես դա էլ չափազանց է ընդամենը այգու համար: Եվ, ի վերջո, մի՞թե եդեմական պարտեզի տեղակայման համար ավելի հարմար տեղ չի գտնվել, որ հիմնվել է աշխարհի ամենաանհարմարավետ վայրերից մեկում:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
293 | 0
09:44, 13.04.2024
401 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր