Հայաստանի հանրային ռադիոյի «Գերդաստաններ» ռադիոծրագրի եթերը Ամատունիների մասին Այս անգամ Հայաստանի հանրային ռադիոյի «Գերդաստաններ» ռադիոծրագրի ուշադրությանն է արժանացել Ամատունիների նշանավոր ազնվական տոհմը: Այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարել «Նիդերլանդական օրագիրը»` իրականացնելով Ամատունիների ազնվական տոհմի մասին հիրավի բացառիկ նախագիծը: ՈՒզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել «Գերդաստաններ» հաղորդման հեղինակ, խմբագիր և վարող Արուսյակ Ղազարյանին` նախաձեռնողականության և ուշադիր վերաբերմունքի համար: Արուսյակ Ղազարյանը ծրագրի շրջանակներում զրուցել է «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր Hay Azian-ի հետ: Հիշեցնենք. տարիների մանրակրկիտ հետազոտական աշխատանքի շնորհիվ Ամատունիների ազնվական տոհմի անդամների մասին բազմաթիվ նոր փաստեր, լուսանկարներ ու տեղեկություններ «Նիդերլանդական օրագիրը» հավաքել ու հրապարակել է իր էջերում առաջին անգամ: Այդ Հոդվածները կարող եք գտնել օրագրի էջերում: Ամատունիների ազնվական տոհմի մասին Հոդվածները կարող եք գտնել օրագրի էջերում: Ռադիոյի ձայնագրությունը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ Այլ սեղմակներ https://soundcloud.com/armradio/26082020a-1#t=0: 00 https://hy.armradio.am/2020/08/26/ «Գերդաստաններ» հեղինակային հաղորդումը վարում է Արուսյակ Ղազարյանը: Շաբաթը մեկ եթեր տրվող հաղորդնումներում կարելի է լսել նշանավոր շատ գերդաստանների մասին հետաքրքիր պատմություններ, դեպքեր, դիպվածքներ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: ժուռնալիստիկա մասնագիտացմամբ աշխատանքի է անցել «Առողջաահություն» հանդեսում ապա «Արևիկ» հրատարակչությունում: 2001թ.-ից աշխատում է Հանրային ռադիոյում՝ որպես խմբագիր-հաղորդավար: |