ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԹԵԺ ԱՇՆԱՆԸ՝ ԹԵԺ ՊԱՏԱՍԽԱՆ
20:59, 04.09.2020
5728 | 0


ԹԵԺ ԱՇՆԱՆԸ՝ ԹԵԺ ՊԱՏԱՍԽԱՆ

ԿՈՉ ԲՈԼՈՐ ԱԶՆԻՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻ ԳԻՏԱԿԻՑ մասսային․ ամուր թիկունք կանգնեք մեր վարչապետին, մերժե՛ք տարիներ ի վեր մեզ կողոպտած ազգի տականքների վերադարձը․ Այսօր ազգի վիժվացքները, թալանչիները համախմբվել են Ծառուկյանի շուրջը, որը Հայաստանի ունեցվածքի կեսն իրենով արել և «Թեժ աշնան» են պատրաստվում․ խոսք է գնում, որ բավական մեծ գումարներ են հանել ասպարեզ իրենց հաղթանակն ապահովելու համար․․․լուրեր են տարածվում, որ ով գոռա «Ծառուկյան թագավոր» 20 հազար դրամ կստանա․մի՛ զարմացեք, Թագավոր չէ, բա ի՞նչ է․ Հայաստանի բյուջեի չափ բյուջե ունի․ մեր թագավորները, որ հրաշքով կենդանություն առնեն և տեսնեն Ծառուկյանի ունեցվածքը, ամոթ կանեն կանգնեն նրա կողքին, քանզի նրանց գանձարաներում այդքան ոսկի չի եղել, ինչքան կարողություն, որ կուտակել է Ծառուկյանն իր յոթ պորտն ապահովելու համար․․․ Եթե հիշում եք Ծառուկյանը ամիսներ առաջ միանալով դավաճան Վանեցյանին խոստացել էր․ «անբարոյականի տղա լինիեմ թե մինչև վերջ չգնամ» մարդն իր խոսքի տերն է․ հիմա, որ Քոչն ազատության մեջ է, ավելի վստահ է գործում ոչ միայն Ծառուկյանը, այլ բոլոր ռևանշիստները․ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, ներքնատան առնետները․․ հայրենիք կուսակցության անհայրենիք Վանեցյանի գլխավորությամբ․ Գուրգեն Եղիազարյանները, Իսագուլյանները․․․դե Աստված տվել չի խնայել մեր ազգի ծախված թափթփուկներին, որ մի փոր հացի համար ամեն մի տականքի առաջ կխոնարհվեն, կծառայեն, թիկունք կկանգնեն․ փողին մունաթ․․․ միթե՞ այդ ծախվածների քաշվածը չենք, որ տարիներ շարունակ 5000 դրամով իրենց ձայները ծախեցին և ամեն ընտրության ապահովվեցին, որ Քոչն ու Սերժը ընտրություններին հաղթեն ու մնան իրենց աթոռներին․․․ դա հայի անինքնասեր, անարժանապատիվ, անհայրենիք տեսակն է, որ կարող է իրեն թալանողին, իրենց ստորացնողին թիկունք կանգնել․ ինչպես ականատեսն եղանք Քոչի դատավարության օրերին, երբ մի կտոր պիցցա ուտելու համար մեծ բազմություն էր հավաքվում դատարանի առաջ ու գոռում էին «Քոչարյան հերոս» բա հերոս չէր ի՞նչ էր, որ կարողացավ աղքատ Հայաստանից այնքան թալանել, մեր եղած չեղածը ծախել Ռուսաստանին, Հայաստանը վասալային կախվածության մեջ գցել Ռուսաստանից, միլիարդներ դիզել, , , բա հո հենց այնպես չէ, որ Պուտինը Քոչին շնորհավորում է․․․ ասելս այն է, որ այդ որկրամոլներն իրենց ստամոքսը գոհացնելու համար թուրքի առաջ էլ կծնկեն․․․հաճախ եմ մտածում․ ինչպե՞ս եղավ, որ Տիգրան Մեծի թողած անծայրածիր, Ծովից-ծով Հայաստանից մի կետ մնացինք աշխարհի քարտեզին․ և միայն Հայաստանի անկախությունից հետո, մեր այրերի, նրանց ազգադավ քայլերի ու նրանց շահերն սպասարկողների գործողություններում գտա այդ հանելուկի՝ ինձ տանջող հարցերիս պատասխանը․․․ ականատեսը եղա, թե ինչպես Լևոնը Արցախի մեր հաղթանակները՝ 7000 հազար հայի թափած արյունը 1994-ի Բիշքական զինադադարին գրեց սառույցին, Ինչպես է ասում, Բաքուն էլ գրավեք, ազատագրված 7 շրջանները հետ եք տալու, ինչպես էր Քոչը Մեղրին հանձնում Ադրբեջանին, փառք Աստծո կանխվեց, կամ ինչու՞ Քոչը կնքեց ազգադավ «մադրիդյան սկզբունքները», որի բոլոր հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին, որը բառիս բուն իմաստով կապիտուլյացիայի ակտ է և այսօր Լավրովն ու Պուտինը Ադրբեջանն իրենցով անելու համար ձգտում են կյանքի կոչել այդ արձանագրությունները, , , կամ Սերժն ինչպես էր 2011-ին Կազանում արյունով ազատագրված 7 շրջանները հենց այնպես նվիրում Ալիևին, իսկ 2016-ին Սերժը Պուտինի, Ալիևի հետ կուլիսային ներքին պայմանավորվածությամբ Ապրիլյան պատերազմ կազմակերպեցին, 800 հեկտար «անպետք» հողեր ու տասնյակ ռազմավարական նշանակության բարձունքներ հանձնեց Ադրբեջանին․․․Դեռ շատ բաներ կբացահայտվեն, եթե իհարկե Ապրիլյան պատերազմը հետաքննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գնա մինչև վերջ, հետևողականորեն կատարի բոլոր բացահայտումները ապրիլյան կայծակնային 4 օրյա պատերազմի հետ կապված․ այդ մասին ունեմ մանրազնին վերլուծություն գրված պատերազմից անմիջապես հետո․․․ Պուտինի մատն էլ խառն էր այդ պատերազմին, այնպես որ հաշտարարի դերում նրա հանդես գալը իմիտացիա էր, որ իբր մեր թիկունքին է, որպես ռազմավարական գործընկեր․․․
ՍԱ ՈՐՊԵՍ ՀԻՇԵՑՈՒՄ, , ,
ՀԻՄԱ, երբ այսօր ունենք խելացի, ազնիվ, նվիրյալ առաջնորդ, ազգի տականքները հեղափոխության հենց առաջին օրից հարամ արեցին մեր ուրախությունը, մեր հաղթանակները․ չհամակերպվեցին իրենց պարտությանը, քանզի առանց թալանի չեն կարողանում ապրել․․․նրանք մի մեծ մտավախություն ունեն հատկապես, երբ ընդունվեց «Ապօրինի գույքի բռանգրավման օրենքը», Հիմա, երբ Քոչն ազատության մեջ է և կորդինացնում է ռևանշիստների գործողությունները և
Ծառուկյանն ավելի դուխ հավաքեց․ բա չգիտե՞ք, որ ժամանակին մի ղազագիր էլ Ծառուկյանն է գրել Քոչին, քանզի իր ամբողջ ունեցվածքով, իր եղած չեղածով, անգամ իր ԲՀԿ-կուսակցությունով պարտական է Քոչին, , , ո՞վ Դոդին դարձրեց Ծառուկյան, միլիարդների տեր․ հիմա ինչի վրա ձեռ ենք դնում, Ծառուկյանը վրա է հասնում․ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» Դե ինչպես տեսնում ենք Ծառուկյանն էլ երախտամոռ մարդ չէ և Ծառուկյանի խոսքն էլ գործ է․ կարծում եմ, չեք մոռացել 2015-ին Ծառուկյանի հայտնի հանրահավաքները, որ միտք ուներ տապալել Սերժի իշխանությունը․ ժողովուրդը հավատաց, համախմբվեց Ծառուկյանի շուրջը, չիմանալով, որ այդ պայքարը Քոչին իշխանության բերելու համար էր, բայց Սերժը մի գիշերվա մեջ այնպես ահաբեկեց, ականջները ոլորեց, որ հաջորդ օրը Ծառուկյանը մեղայականով ներկայացավ Ազգային ժողով և ամբիոնից հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից և ԲՀԿ-ի նախագահ կարգեց Նաիրա Զորհաբյանին․․․ ինչքան հիշում եմ այն ժամանակ էլ Ծառուկյանը երդվել էր «Անբարոյականի տղա կլինի, եթե Սերժին չտապալի» Խեղճ Ռոզա Ծառուկյան, ի՞նչ մեղք էիր գործել, որ այս էլ որերոր՞դ անգամ տղադ քո վրա է խաղադրույք կատարում և տանուլ է տալիս, , ,

***
ՊԱՐԶ է, ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԻՐ ԵՐԴՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ, ԹԱՎԱՆԻ ՏԱԿ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻՆՉև ՎԵՐՋ ԳՆԱԼ, ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՀԱԿԱՆԻԿՈԼԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻՆ, ՈՐ ԱՇՈՒՆԸ ԹԵԺ ԼԻՆԻ, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է և ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԼԵԳԻՏԻՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ․․․

ժՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ հորդորում եմ, ինչպես 2018-ի հեղափոխությանը օրերին Սերժը տեսավ ժողովրդի միասնականության թափը, հիմա նույնպես համախմբման պահն է․ սա այն պահն է, երբ հեղափոխությունից հետո տեսնելով հականիկոլականների հեղափոխությունը տապալելու ձգտումները, հաճախ եմ հորդորել․ պետք է հնչի հեղափոխության վերջին ակորդը, որ սրբի տանի բոլոր ազգադավ ուժերին, որպեսզի այլևս հույս չունենան, որ իրենք ինչ ուզեն կարող են անեն և փողն է այն որոշիչ ուժը, որ կարող են երկիրը զավթել, կրկին իրենց տիրապետությունը հաստատել․ սրանք պետք է տեսնեն ժողովրդի միասնականությունը, վերջապես գիտակցեն, որ իրենք այլևս հետդարձի ճանապարհ չունեն և հավերժ մերժելի են, , ,
ԹԵԺ ԱՇՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՆԱ ԹԵԺ ՊԱՏԱՍԽԱՆԻ, , ,

Ինչպես տեսնում ենք Նիկոլը չկարողացավ սրանց հախից գալ․ քանզի թավիշը շատ է․հանցագործները չպատժվեցին․ իր բարությունից, հանդուրժողականից առիթավորվեցին․․․համ էլ մեկը չէ, երկուսը չէ․ սրանց մետաստազները բոլոր ոլորտներում են արմատավորվել․ այս ազգի տականքների արժանի դատ ու դատաստանը ժողովուրդն է տեսնելու և ավելի թեժ է լինելու իրենց համար․․․Սրանք մինչև մի լավ, տեղը-տեղին պատասխան չստանան, Նիկոլից ձեռ չեն քաշի․․․ Ռևանշիստները վերջնականապես պետք է գիտակցեն, որ ժողովրդի դեմ խաղ չկա․․․

Բնավ էլ նորություն չէ, որ ԲՀԿ-ն Քոչի պրոյեկտն է և փողով է ձայներ առնում, հիմա 20 հազար են ստանալու բոլոր նրանք, ովքեր Գագիկ թագավոր են գոռալու․․․անգամ ականջիս հասել է, որ տարբեր գնացուցակ կար, դերերի բաշխման համաձայն, , , բա Ծառուկյանն ու նաիրան, Գևորիկն ու Արման Աբովյանն իրենց ճղում էին, թե ընտրություններին ընտրակաշառք չե՞ն բաժանել, բա հիմա եթե հանրահավաք է, հանրաքավաքին ներկայանալու համա՞ր ինչու են բաժանում․․․ ախ հա՜ այս հանրահավաքն էլ 2015-ի պես Քոչին իշխանություն բերելուն է միտված, ասեմ, որ հականիկոլականներից շատերի բաղձալի երազանքն է թուրքի տղային՝ Քոչին կրկին իշխանության բերել, , , չեմ ուզում անուններ տալ․ քանզի կլինի մեծ բացահայտում, , , Այսօր էլ «Թեժ աշուն» խոստանալով, դարձյալ նպատակը նույնն է, Քոչին բերել իշնանության, որ ամուր պահեն իրենց թալանածները, քանզի Ծառուկյանի կարողությունը Քոչի հետ 50-50- է․․․ Բայց իր հաշվարկների մեջ Ծառուկյանը սխալվում է, ինքն էլ արդեն ամբողջովին բացահայտված է և ինչքան էլ ցույց տա, թե մտահոգ է ժողովրդի համար, Նիկոլի սխալները թվի, ժողովուրդն արդեն լավ էլ տեղյակ է, որ Քոչի մարդն է և այլևս այն միամիտ ժողովուրդը չէ, որ իր «անկեղծ» ելույթներին ականջալուր լինի, իր հետևից գնա․․․ այդ ձեթ ու մակարոն, ալյուր ու բրինձ բաժանելն էլ դեր չեն խաղալու․ Ինչ է ժողովուրդը չտեսա՞վ, որ հենց իրենից թալանածից է այդ փշրանքները բաժանում․ հետո էլ մոտենում է խաղողի մթերման սեզոնը, ամեն մի կշեռքի մեջ 100-200 կգ, խափելով, այս բարեգործության գումարները, մի բան էլ ավել գրպանը կդնի․ Ծառուկյանը թաց տեղ պառկողը չի․․․ Այսօր Ծառուկյանն ու Քոչը մեր երկրի բյուջեի չափ միլիարդներ ունեն, եթե այդքան ժողովրդին սիրում են, հայրենասեր են, ժողովրդի համար մտահոգ, թող մեջտեղ հանեն իրենց թալանած միլիարդները․ ամեն րոպե մեր երկրի վրա պատերազմի վտանգն է կախված, թող գերժամանակակից զենքով զինեն մեր բանակը, այ այդ ժամանակ ժողովուրդը, ինչու՞ չէ մեր վարչապետն էլ կգնահատի, բայց կանե՞ն, իհարկե չեն անի, ախր «խեղճ» Քոչոն անգամ 2 միլիարդ դրամ «չուներ» գրավի դիմաց մուծելու, ողորմություն տվեցին, որ հիմա ազատության մեջ է․․․ գիտե՞ք ինչ եմ մտածում․ Քոչը պատրաստ է 20 տարի էլ նստի, բայց ապացուցի, որ չի թալանել, որպեսզի իր թալանածից ոչ մի լումա պետական բյուջե չգնա․ իր թալանածը միայն իր երեխաներին բաժին մնա․․․ ՍԱ ԻՄԻՋԱՅԼՈՑ․ ՀԻՄԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ, ԽՆԴՐԱՆՔՍ, ՀՈՐԴՈՐՍ․


ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՄԻ՛ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԹԱԼԱՆՈՂ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԳԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ․․․ներքին թշնամուն հաղթելու համար պետք է ունենանք հայրենիքին նվիրյալ, անկաշառ, գիտակից հասարակություն․ ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, չկա․․․, շատ կարևոր է այդ «Թեժ աշնան» -ն այնպիսի հզոր, Թեժ պատասխան ստանան անհայրենիք ազգի տականքները, *******ները, որ մեկընդմիշտ հիշեն․ երկրի տերը ժողովուրդն է և ժողովուրդը 2018-ին ընտրել է իր առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին․․․
ՁԵԶ ՏԵՍՆԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԱՔՐԵՔ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ, ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏՎԵՔ ՏԱՐԻՆԵՐ Ի ՎԵՐ ՁԵՐ ԱՐՅԱՄԲ ՍՆՎԱԾ ԲՈՐԵՆԻՆԵՐԻՆ, ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ԲԵՐԱՆԻՑ ՀԱՑԸ ԽԼԱԾ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ․․․ՎՍՏԱՀ ԵՄ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԴՈՒՔ ՈՒԺԵՂ ԵՔ, ԵՐԲ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՔ, ՄԻ ԲՌՈՒՆՑՔ․․․ ԱՍՏՎԱԾ ԻՄ ԱԶԳԻՆ ՊԱՀԱՊԱՆ, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր