ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կարճ լուրերի սեպտեմբերյան օրագիր
16:03, 09.09.2020
2383 | 0

Կարճ լուրերի սեպտեմբերյան օրագիր

Արցախի օրվա և պաշտոնավարման 100 օրվա առիթով սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս է ունեցել:
Նա պատասխանել է նաև «Նիդերլանդական օրագրի» հնչեցրած հարցին.

ՄԵՐ ՀԱՐՑԸ կարող եք լսել 1: 44: 30 րոպեին: Այն այսպիսին էր.
-Մեծարգո նախագահ, շնորհավորում ենք Ձեզ պաշտոնավարման 100 օրվա և Արցախի Հանրապետության օրվա առիթով:
Ձեզ հաջողվու՞մ է համախմբել քաղաքական ուժերին: Ինչպե՞ս եք տեսնում Արցախի վաղվա օրը.
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ փոխանցում է նիդերլանդահայերի ամենաջերմ մաղթանքները:
Արցախի Հանրապետության նախագահ՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրվա առիթով մամուլի ասուլիս:
Շնորհակալություն հարցը հնչեցնելու և պատասխանելու համար:
Հարցի պատասխանը լսեք տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=knFD8KRW4-g&ab_channel=%D4%BC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի (Diaspora High Commissioner's Office) նոր կայքը
Արդեն հասանելի է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի կայքը: Այն գործում է 3 լեզուներով: Մանրամասը տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել`
http://diaspora.gov.am/hy
Իսկ արդեն մյուս` ներքևի հղման մեջ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի աշխատակից Մարգարիտա Բաղդասարյանը անձամբ են ներկայացնում կայքը, պատմում նրա մասին, ներկայացնում առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/videos/326692621978228


ԱՅՍ ՕՐԸ
Սեպտեմբերի 2
301 թ. – ըստ ավանդության հիմնադրվեց Սան Մարինո պետությունը, Եվրոպայի ամենահին պետությունը։
863 թ. – տեղի ունեցավ Լալակաոնի ճակատամարտը։
1658 թ. – մահացել է Օլիվեր Կրոմվելը, Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ (ծն. 1599 թ.) ։
1952 թ. – ծնվել է Հակոբ Մովսեսը, հայ բանաստեղծ, թարգմանիչ։
1953 թ. – ուժի մեջ մտավ Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։
1967 թ. – ծնվել է Տարոն Աճեմօղլուն, թուրքահայ նշանավոր տնտեսագետ։
1947 թ. – ծնվել է Լևոն Իշտոյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ։
1983 թ. – ծնվել է Գաբրիել Սարգսյանը, հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր։
1996 թ. – ԱՄՆ-ն Իրաքում իրագործեց «Հարված անապատում» ռազմական գործողությունը։

Սեպտեմբերի 13-ին Մաստրիխտում ԽԱՉՎԵՐԱՑ` ՏՈՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ
(Խաչվերաց, Սբխեչ) ի տոնին առիթով, Ս. Կարապետ Եկեղեցում, Կիրակի՝ Սեպտեմբերի 13ին ժամը 11: 30 ին, մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ:
Ս. Պատարագը պիտի մատուցանէ եւ օրվան պատգամը փոխանցէ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը,
Պատարագի ավարտին՝ կատարվելու է (Ռեհանօրհնէք) Ռեհանի օրհնություն եւ նոր ուսումնական տարեշրջանի բացման առիթով՝ աշակերտների օրհնության կարգ։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին Ննջեցիալների հիշատակության օր է` Յիշատակ Մեռելոց:
Եկեղեցում պահպանվելու են COVID 19ի բոլոր կանոնները։
եկեղեցու հասցեն։ Potterieplein 50..6216VB Maastricht

4 ՍԵՊՏԵՄԲԵՐ
Սփյուռքից 100 մասնագետ է աշխատելու հայրենիքում
Լուսինե Էլլարյանը Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։
«Առաջին անգամ, որ եկա Հայաստան, երեք շաբաթով էի եկել, հետո էնքան սիրեցի, որ 6 ամիս մնացել եմ Հայաստանում ու զբոսաշրջել ամբողջ երկրով մեկ: Հետո հանդիպեցի մի փոքր գյուղ, որ կոչվում է Սարի գյուղ, ու իմ պապիկն է էնտեղ ծնվել, ու մի քիչ սիրահարվեցի», - ասում է Լուսինե Էլլարյանը: Վերջինս Հայաստան Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։ Մայրենիից բացի, նաև 5 լեզու գիտի, բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան ստացել է Նիդերլանդներում, իսկ քաղաքական փիլիսոփայության մագիստորսի կոչում՝ Իսպանիայում։ Մշակութային ոլորտում է աշխատել, եղել է նախագծերի կառավարիչ։ Հիմա ցանկանում է փորձը հայրենիքում կիրառել. - «Հեղափոխությունից հետո սկսել եմ գալ ու մշակութային ծրագրեր եմ անում Տավուշի մարզում: Մի քիչ շփվել եմ արդեն հայկական մշակույթի ոլորտի, նաև նախարարության ու մարզպետարանի, այդպիսի պաշտոնական կառույցների հետ: Այս ծրագրի միջոցով հուսով եմ, որ կկարողանամ ինչ-որ մի գիտելիք, նորություն բերեմ Հայաստան»:
Սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարևերջ կմիանա պետական կառավարման համակարգին։ Նրանցից 24-ն արդեն Հայաստանում են ու օրերս աշխատանքի կանցնեն տարբեր նախարարություններում։

Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարը շնորհավորեց Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:
Իր թվիտերյան էջում այդ մասին գրառում է արել նաև Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը



Սեպտեմբերի 6-ին արձակուրդներից հետո վերսկսվել են Աբովյան միության աշխատանքները։ Կենտրոնը և դասացուցակը հարմարեցված են COVID-19-ի կանոններին:

Սեպտեմբերի 16-ին
Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ եկեղեցու», «Սուրբ Սերվատիուս տաճարի» և Քյոլնի «Սիլվա Կապուտիկյան»
միության համագործակցությամբ Մաաստրիխտում "Musica Sacra" փառատոնի նախաշեմին՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում տեղի կունենա
գերմանահայ «ԼՈՒՅՍ» նվագախմբի համերգը, որը նվիրվելու է Հայաստանի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Երեկոյի ընթացքում խմբավար Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն կատարումներ հայազգի և օտարերկրացի հանրահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություներից, ինչպիսիք են՝ Միրզոյանը, Կոմիտասը, Բերբերյանը, Բախը, Վիվալդին և շատ ուրիշներ: Նվագախմբին ձայնակցելու են տարբեր երգչախմբերից ընտրված երգիչներ և երգչուհիներ, այդ թվում համերգի հատուկ հյուրը՝ Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը։ Համերգի բացումը կկատարվի ժամը 20: 00-ին։ Նախապես ամրագրումը պարտադիր է համավարակի կանոնների պահպանման և տեղերի սահմանափակ քանակի պատճառով: Ցանկացողները կարող են գրանցվել՝ ուղարկելով էլ. նամակ հետևյալ հասցեին. կամ զանգահարելով նշյալ հեռախոսահամարներին
/ whatsapp ՝06-23118396, 06-43988500, 06-25041397։
Ամրագրման համար անհրաժեշտ է նշել՝
• Անուն, ազգանուն,
• Բնակություն հասցե,
• Հեռախոսահամար։
Համերգի մուտքն անվճար է։

Լուսանկարային էտյուդ:
Նիդերլանդական բնակավայրը թռչնի թռիչքի բարձրությունից:
https://www.facebook.com/NidOragir/posts/3395616407169739


ՄԵՐ ՀԱՐՑԸ կարող եք լսել 1: 44: 30 րոպեին:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
794 | 0
դեպի վեր