Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.01, EUR 585.25, RUB 6.47, GBP 646.41
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Առանց խենթության
10:11, 19.09.2020

Առանց խենթության

Ապրել չի՜ լինում՝

Լա՜ցդ է գալիս…


Կյանքը նմանվում է սգո հանդեսի ա՛յն խաղաղ օրվան,

Որտեղ որ բոլորն իրենց

Բարի են ցույց տալիս,

Եվ ընդամենը մեկ օրում բարի դարձած

Խաժամուժի մեջ

Տեսնում ես ա՜յն՝

Ինչը որ վաղո՜ւց,

Շա՜տ վաղուց արդեն գտել ես քո մեջ:


Առանց խենթության

Լա՜ցդ է գալիս…


Առանց խենթության ապրելը

Դառնում է պատի՜ժ,

Կարծես թե սիրտդ է սողոսկել ապուշ մի կարիճ

Ու թվում է ամե՜ն պահի

Պետք է որ սիրտդ խայթոցից պայթի:


Մեկ թվո՛ւմ է թե կանգնել է՝

Սի՜րտդ վախից քարացել,

Մեկ թվում է դատարկ սրտի՜ց

Այդ կարիճը

Նեղացե՜լ է, հեռացել…


Մեկ կասկա՜ծ են ասում դրան,

Նախանձությո՜ւն

Կամ էլ խա՛նդ,

…անցյալումդ գործած մե՜ղք…


Կյանքը առանց խենթությա՜ն

Ոչ այլ ինչ է, քան

Սրտի վրա բացված վերք:


Ապրում ենք վերքով

Աչքերից դուրս թափվող ցավերը

Մաքրում ենք ձեռքով,


Առանց խենթության թվում է ապրում ենք,

Սակա~յն

Չե'նք ապրում…


Ս.Ումառ-Հարությունյան

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
16:00, 22.10.2020
08:19, 26.09.2020
19:28, 07.09.2020
11:34, 25.08.2020
դեպի վեր