ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երեք հերոս, և նրանցից միակ պարգևին առավել արժանին
17:16, 06.10.2020
2704 | 0

Երեք հերոս, և միակ պարգևին առավել արժանին

Ուժեղ փոթորկի ժամանակ նավը բախվում է խութին ու սկսում է սուզվել: Բայց, նավի անձնակազմի, փրկարարների և ուղևորներից մի քանիսի հերոսական գործողությունների շնորհիվ, հաջողվում է բոլորին փրկել: Հարկ էր, որ երկրի կառավարությունը պարգևատրեր հերոսներին, բայց այդ երկրի օրենքների համաձայն պետք է պարգևատրվեր միայն մեկը:

Կարելի էր պարգևատրել նավապետին, քանի որ նրա գործողություններն անթերի էին: Նա տվել էր հստակ հրամաններ, չէր հապաղել, իսկ լավ պատրաստված անձնակազմն անմիջապես կատարել էր նրա հրամանները. բոլոր փրկանավակները ժամանակին ջուրն էին իջեցվել, կանայք ու երեխաներն առաջինն էին էվակուացվել, իսկ նավապետը վերջինն էր լքել խորտակվող նավը:

Կարելի էր պարգևատրել փրկելու եկած նավի հրամանատարին: Ուժգին ալեկոծության պայմաններում նա ծով էր համել իր նավը, և նրա նավաստիները, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, իրենց նավ էին բարձրացրել նավակներում գտնվող բոլոր աղետյալներին:

Կարելի էր պարգևատրել ուղևորներից որևէ մեկին: Նրանցից ոմանք խուճապի էին մատնվել ու չէին կատարել անձնակազմի կարգադրությունները: Ուղևորներից մեկին սարսափն այնպես էր համակել, որ չէր կարողացել նույնիսկ նավախցից դուրս գալ: Եղել էին նաև ուղևորներ, որոնք հնազանդորեն կատարել էին նավի անձնակազմի կարգադրությունները: Նավի ուղևորներից միայն մի տղամարդ էր նավաբեկության առաջին իսկ րոպեներից անձնակազմի հետ միասին կազմակերպել փրկարարարական աշխատանքները, օգնել էր բոլոր ուղևորներին փրկանավակներ նստեցնել: Նա նավաստի չէր ու տառապում էր ծովային հիվանդությամբ, բայց նա նավը լքողների մեջ ամենավերջիններից մեկն էր:

Արդ, ո՞ւմ պարգևատրել:

Երկրի ղեկավարը որոշում է ուղևորին պարգևատրել: Ե՛վ խորտակվող, և՛ փրկարար նավերի նավապետներն իրենց պարտականությունն էին կատարել, նրանք պարտավոր էին փրկել մարդկանց: Իսկ ուղևորը սեփական կամքով, խղճի թելադրանքով էր գործել: Նա կարող էր հրաժարվել օգնություն ցուցաբերելուց ու խորտակվող նավն առաջինը լքողներից մեկը դառնալ:

Հերոսական արարքը մարդու կամավոր ընտրության արդյունք է, - ասել է երկրի ղեկավարն ու պարգևը հանձնել է կամավոր փրկարարին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
220 | 0
դեպի վեր