ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Երազահան ունեցողներին խնդրում եմ մեկնել երազս, իսկ ներվերից թույլ մարդկանց չկարդալ
10:44, 11.10.2020
4311 | 0


Մի պա՜հ աչքս կպավ…

Ադրբեջանի նախագա՜հն էի, մո՜ւշ-մուշ քնել էի Մեհրիբանի ծոցում ու թարսի պես կանացի ձայներից արթնացա:

Մոտեցա պատուհանի տեսնեմ մի 5-6 հազար կին բղավում են, ձեռքերն են թափահարում ինչ-որ բա՜ն են ասում:

Մեկի ձեռքում գլո՜ւխ է, մեկի ձեռքում ո՜տք, մեկը ինչ-որ արյունոտ ձե՜ռք է սեղմել կրծքին, մեկի ափի մեջ հանած աչքեր են…

Ես էլ էդ անտեր լեզուն չե՛մ հասկանում, Մեհրիբանն էլ իմ ինադու մի խռխռացնել ա որ խռխռացնում է…

Անմիջապես կանչեցի Սերժ անունով իմ թարգմանչին, ասում եմ.

- Ա խոխա՜, մի թարգմանի բան հասկանամ:

- Բողոքո՜ւմ են, ասո՜ւմ են մենք մեր տղաների՜ն, ամուսինների՜ն, եղբայրների՜ն ուղարկեցինք Ղարաբաղ, որ մի մարդավայե՜լ-հայավայել շանսատակ անեք, դուք խի՞ բերեցիք էդ ահաբեկիչներին, որ մեզ էս օրը գցեցին:

Ասացի թարգմանի.

- Ա՜յ ժողովուրդ, ա՜խր մի քիչ ըըմբռնումով մոտեցեք հարցին, դա էլ իրանց գործն է, ասել ենք գնացեք ով պատահի մորթեք, նրանց էլ դուք եք պատահել, մորթել են, ամեն մորթվածի համար 200 դոլար կստանաք:

Մեհրիբանը, որ դոլարի անուն լսեց տեղից վեր թռավ ու վազեց պատուհանի մոտ բղավեց.

- Ոչ մի դոլար, մենք ի՞նչի տեր ենք:

Շուռ եկավ դեպի ինձ ու որ թարգմանիչ Սերժին տեսավ ավելի բարձր բղավեց.

- Իշալլա՜հ, էս իմ օղորմածիկ հերն ա:

Հասավ ու կերավ թարգմանչիս:


Արթնացա քրտնքի մեջ կորած, հեռուստացույցով Արծրունն էր խոսում.

- …միևնույն է հաղթելո՜ւ ենք:

Տեսնես ի՞նչ է նշանակում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
329 | 0
14:27, 06.03.2024
321 | 0
00:16, 29.01.2024
469 | 0
22:42, 16.01.2024
396 | 0
21:28, 15.01.2024
412 | 0
13:30, 09.01.2024
516 | 0
13:16, 30.12.2023
526 | 0
12:50, 21.12.2023
483 | 0
21:14, 19.11.2023
452 | 0
23:34, 23.10.2023
500 | 0
10:18, 11.10.2023
501 | 0
դեպի վեր