ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
10.000 դոլար հավաքել, կրկնապատկել և նվիրաբերել հիմնադրամին
06:33, 25.10.2020
4528 | 0

Ամերիկաբնակ դիմահարդար Անի Գուլայանն իր ինստագրամյան էջում հաճախ է գրառումներ անում` աջակցելով Հայաստանին և Արցախին: Անին վերջին շրջանում իր 1, 3 մլն հետևորդներին մշտապես իրազեկում է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին:


Նախաձեռնություն էր սկսել իր հետևորդների հետ և հավաքել 10 հազար դոլար, որը պետք է փոխանցեր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Բայց Անին իր էջի Stories բաժնում հայտնել է, որ հետևորդների օգնությամբ հավաքագրած 10 հազար դոլարը կրկնապատկել է «Հայկական ասամբլեայի» միջոցով և արդեն 20 հազար դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:



«Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, գումար եք նվիրաբերում Հայաստանին և հայոց բանակին: Սա վերջին նվիրաբերությունը չէ», -ասել է նա: Անին նաև տեղադրել է հայտարարություն, որում ասվում է, որ այսօր Մայամիում խաղաղ ցույց է լինելու` հանուն Արցախի ճանաչման, ինքը ևս մասնակցելու է:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մադաթ Սադոյան
դեպի վեր