ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ռազմաճակատից մինչև մարզական արենա (լուրեր)
02:58, 31.10.2020
2116 | 0

ԿԱՐՃ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ 30.10.2020


Սկսենք ռազմաճակատից եկած լավ լուրով: Գեներալ Գագիկ Մելքոնյանը հաղորդել է. «Գիշերը Շուշիի կիրճի մեջ 400 հոգու լցրին ու ջարդին մերոնք» (տեսանյութ)

Այսօր Կարսի անկման 100-ամյակն է։ Թուրքերը ցանկանում էին նշել խորհրդանշական այս օրը Շուշիում, բայց հարյուրներով կոտորվեցին նրա մատույցներում։ Պատմական ռևանշը մասամբ, թեկուզ դեռևս փոքր չափով, բայց կայացավ։ Սա շատ լավ նշան է։ Աստվածն առաջ։

--------------------------------


Երեկ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ծննդյան տարեդարձն էր, որի առիթով դեսպանն «ընդունեց» մոտ 15.000Եվրոյի նվիրատվություն` փոխանցված «Հայաստան» համ. հիմնադրամի հաշվին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել և կոչ արել պարբերաբար վճարումներ անել նաև www.1000plus.am կայքին՝ թեկուզ 2 եվրոյի չափով։
------------------


Նիդերլանդներում գործող Արամեացիների (ܣܘܪ̈ܝܝܐ ܐܪ̈ܡܝܐ) ֆեդերացիան Արցախի հարցով իր իրաջակցություն է հայտնել Ալմելոյի հայ համայնքին: Նախագահ Յոհան Կուրտն ու փոխնախագահ Դիկրան Իսիկը հանդիպմանը ընդգծել են, որ կողմ են խնդրի խաղաղ հանգուցալուծմանը` լինելու և աշխատելու են հայ համայնքի հետ: Կողմերը միակամ են Արցախի ինքնորոշմանհարցում: Հյուրերին ընդունել և ողջունել են տեղի հայ համայնքի ղեկավար Օնիկ Գելիչին, հոգևոր հովիվ Մաստոց տեր Բաղդասարյանը և Սարկիս Բիդրոսյանը` Հայ Դատից:
----------


Հոլանդահայ նկարիչ Ալիկ Ասատրյանը շարունակում է վաճառել իր ստեղծագործությունները: Վաճառված և հիմնադրամ փոխանցված գումարը մոտենում է 20'000Եվրոին: Նկար գնած և Հիմնադրամ գումար փոխանցած անձանց թվում են տարբեր զբաղմունքի ու մասնագիտության տեր մարդիկ, այդ թվում Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Դքսությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի տիկինը` Հասմիկ Հակոբյանը:

Իրենց ստեղծագործություներն են հիմնադրամին փոխանցելու պայմանով վաճառում Նիդերլանդահայ մեր մյուս արվեստագետները` Էդուարդ Բրոն Հարությունյանը (Eduard Broon Arutjnian) , Անի Ռոզ Նահապետյանը (AnnyRose Nahapetian) և ուրիշներ...


-----------

Իր ֆեյսբուքյան էջում Էրդողանի ու ծայրահեղ իսլամի հասցեին շարունակում է գրառումներով հանդես գալ Նիդերլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը Geert Wilders. Նա գրել է.

«Եվս մեկ անգամ անմեղ մարդիկ սպանեցին եւ առաջ գնացին ։ Քանի դեռ մենք չենք կանգնեցնում իսլամիզմի դրսևորումը և իսլամաֆաշիստներին բռնի չենք արտաքսում մեր երկրից, նման բարբարոսական ակտերը կշարունակեն տեղի ունենալ»:

«Ոչ Մոհամեդին,

Ոչ Էրդողանին,

Ոչ տեռորին

Խաղաղությանն` այո, Իսլամին` ոչ...»
---------------------



Նիդերլանդներից կազմակերպվող երրորդ չվերթն է տեղ հասել...

Առողջապահության նախարարության պահեստարաններում տեսակավորվում և տեղավորվում են Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի և հոլանդահայ բժշկությանն աջակցող հանրության ուղարկած բժշկական պիտույքներն ու պարագաները:


Խառը մարտարվեստի Bellator 250-ի մրցաշարում կիսամիջին քաշային կարգում նիդերլանդացի մեր հայրենակից Գեղարդ Մուսասի հաղթելով գործող չեմպիոն Դուգլաս Լիմային իրեն վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը:

«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Ես ձեզ շատ սիրում եմ, իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեզ հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ», - հայտարարել է մարզիկը:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
569 | 0
դեպի վեր