Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.19, EUR 629.57, RUB 7.08, GBP 711.08
-4 °C, -8 °C ... -1 °C Վաղը`0 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Շրջված ծիածան
13:16, 04.11.2020

Ու բարձրացա՜ն երկինք, ու դարձա՜ն ամպեր

զինվոր-հոգիները

դեռ կյանք չտեսած,

Ու անձրևներ չեկա՜ն, հողը չթրջվե՜ց,

ու երկիրը շրջվեց

գլխիվայր:


Աձրևնե՜ր տեղացին մայրական աչքերից

անձրևներն էլ այդ

երկի՜նք բարձրացան,

Ծիածան բացվեց տեսքով հակառակ

զինվոր-մոր արցունք

կորի մեջ առած:


… Զենքը բա՜ց թողած զինվորի ձեռքը

արցո՜ւնքն էր սրբում

մայրակա՜ն,

Խո՜ւլ, հա՜մր դարձած մե՜ծ տիեզերքը

Ցնդե՜լ էր տեսքից այդ դաժան:


Ս. Հարությունյան

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
12:30, 17.12.2020
12:03, 09.12.2020
14:04, 06.12.2020
13:18, 06.12.2020
20:48, 30.11.2020
14:28, 26.11.2020
դեպի վեր