Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.16, EUR 628.06, RUB 6.89, GBP 711.59
-6 °C, -3 °C ... +3 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԵՌ ԿԱ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
01:09, 17.11.2020

ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԵՌ ԿԱ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

15.11.2020/խմբագրի սյունակ/նիդ.օրագիր

Շատերն են պնդում, որ եռակողմ համաձայնագիրը պետք է խզել, իրոք մեզ համար այս պահին շատ վատթար պայմանագիր էր: Բայց չունենք նաև մեխանիզմներ փաստաթուղթը հետ կանչելու` դա նույնն է, որ շարունակվեր Ստեփանակերտի պաշարումը: Ի դեպ ադրբեջանական շրջանակներում էլ են հասկանում, որ սա լիակատար հաղթանակ չէ և դանդաղ գործող ռումբ է իրենց երկրի ամբողջականության դեմ:

Այս պահի ռազմադադարը կթողնի շունչ առնել ու հասկանալ մեր հետագա քայլերը, անելիքները: Հարցը նոր-նոր տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, ահա թե որտեղ է լինելու պայքարի մեր ճակատը: Ալիևը ինքն է հայաստանից միլիարդների փոխհատուցում ուզում: Մեզանից յուրաքանչյուրը նրան պետք է հիշեցնի միջազգային հանրության ուղերձը, որ այս հարցը ռազմական լուծում չպիտի ունենար, որ կոնֆլիկտային գոտիներում կորոնավիրուսի պայմաններում պետք էր զերծ մնալ բախումներից ու պատերազմ հրահրելուց: Ալիևին պետք է հիշեցնել, թե ով 3 անգամ առհամարեց Մինսկի անդամ երկրների հետ պայմանավորված հրադադարը, ով խախտեց բազմաթիվ միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը` արգելված զենքի չօգտագործման, ռազմագերիների հետ անմարդկայնորեն վարվելու մասերով: Բնության, մշակութային արժեքների ու մարդկության դեմ գործվեց ծանրագույն հանցանքներ, չհայտարարած պատերազմի մեջ ներգրավեցին ջիհադիստական վարձու խմբեր: Այս հարցերը մեկընդմիշտ և ամենուր պիտի բարձրաձայնվեն:

Հիմա պայքարի նոր պահ է, որտեղ պետք է կենտրոնանալ ու հստակ ծրագրեր իրագործել: Առաջին հերթին պետք է այն սկսել համախմբումից, վիրավոր մեջքը շտկելուց, չմասնատվենք ու բզկտենք իրար, չուրախացնենք հակառակորդին, ով մեր միասնությունից է սարսափում ու հանգրվանում կիսալուսնի խավարում:
Հավատում ենք ազգի իմաստնությանն ու նայում առաջ` զերծ մնում մեղադրելուց ու հանցանքը միմյանց վրա բարդելուց, եթե պարտվել ենք` բոլորս ենք պարտվել, ինչպես որ հաղթելուց` բոլորս ենք հաղթում: Հիմա գործ անելու ժամանակն է` ամենքս մեր տեղերում:
Առանց այն էլ հսկայական բեռ կա բոլորիս ուսերին` պիտի պատվով կրենք ու չհանձնվենք: Գիտենք, որ դժվար է, բայց այդ դժվարությունից դուրս գալու ելքեր կան` նաև հաղթանակին տանող...
Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ ունենք` Ալիկ Ասատրյանը, ով ի դեպ մոտ 25 հազար Եվրոյի նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համայայկական հիմնադրամին: Նա այսօր էլ շարունակում է վաճառքի հանել իր ստեղծագործությունները: Ամեն անգամ ֆեյսբուքյան հարթակում իր արվեստի գործերը ներկայացնելուց առաջ` Ալիկ Ասատրյանը հետևյալ տողերն է գրում. «Սիրելի ընկերներ, վաճառում եմ իմ այս աշխատանքը` ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու համար...»:
Ահա այս խնդիրն է դրված բոլորիս օրակարգում:
Hay Azian
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր
Գեղ.աշխատանքները` Ալիկ Ասատրյանի (Alik Assatrian)



Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
03:05, 21.01.2021
դեպի վեր