ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ԱԶԳՈՎԻ ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՆՔ ՊԱՏԿԱՆ ԻՐԱՎԱՍՈւ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՐԱՏԱՊ ԳՈՐԾ ՀԱՐՈւՑԵԼ
12:03, 23.11.2020
3597 | 0


















ԱԶԳՈՎԻ ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՆՔ ՊԱՏԿԱՆ ԻՐԱՎԱՍՈւ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՐԱՏԱՊ ԳՈՐԾ ՀԱՐՈւՑԵԼ ԸՍՏ ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ


Մարդուն դատում են ըստ փաստերի, վկաների և ըստ իր խոստովանության: Արցախի այս պատերազմում միակ պատասխանատուն՝ միակ մեղադրյալը վարչապետն է, քանի որ.


1. Փաստերը աղաղակող են, վարչապետը

ա/ առաջին հերթին 44 օր հստակ ճշմարտությունն իմանալով, ստել է հայտարարելով թե՝ հաղթում ենք, սակայն եղել է ճիշտ հակառակը:

բ/ մեկ գիշերում, բոլորից գաղտնի (երկրի նախագահից, Ազգային ժողովից, ժողովրդից) միանձնյա ստորագրել է պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնագիր՝ մինչ այժմ բազում չբացահայտված պայմաններով:

գ/ ակնհայտորեն խպախտել է եռակողմ պայմանագրի տարածքների հանձնման մասին կետերը, որոնցում խոսք չկա Հադրութի և այլ գյուղերի ու շրջանների մասին, սակայն փաստացի Ադրբեջանին է հանձնել հսկայական տարածքներ, առանց հիմնավորման:


2. Վկաներ՝ Լավրովը և Պուտինը հաստատում են, թե կային ավելի լավ տարբերակներ համաձայնագրերի՝ պատերազմը չսկսելու կամ դադարեցնելու, հատկապես՝ Շուշին հանձնելու պայման երբեք չի եղել: Գործին կարելի է կցել ուրիշ այլ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների վկայությունները, ըստ որոնց հանցագործությունների մի ամբողջ շարք է բացահայտվում:


3. Մեղադրյալը մի քանի անգամ վկայեց, որ պատերազմի հետևանքների միակ պատասխանատուն ինքն է, բայց միաժամանակ պնդում է նաև, որ հատկապես Շուշին անպայման պետք է տայինք, դա միշտ եղել է բանակցային գործընթացներում (որը հակասում է վկաների անբեկանելի խոսքին):


Դատավճիռը շատ պարզ է՝ դատել դավաճանին ամենախիստ ձևով:


Ի հավելումն՝ վարչապետը իշխանությունը պահելու համար դիմում է կոշտ և բիրտ բռնությունների ժողովրդի և ընդդիմության նկատմամբ, ովքեր մեղադրում են նրան վերը նշված հանցագործությունների համար, մեդալներ և պաշտոններ է բաշխում չկռվածներին, իսկ պատերազմի մասնակիցներին հեռացնում պաշտոններից, նաև պատժում:

Հեղինակ` Tereza Mikaelyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Tereza Mikaelyan
08:05, 11.04.2024
174 | 0
08:01, 11.04.2024
167 | 0
09:18, 17.08.2023
416 | 0
08:31, 07.09.2022
1277 | 0
03:12, 01.01.2022
1687 | 0
դեպի վեր