ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ինչպե՞ս է աշխատում արևային կերպափոխիչը
15:37, 23.11.2020
2790 | 0

Կերպափոխիչը, կամ ինչպես ընդունված է ասել՝ արևային ինվերտորը արևային համակարգի ամենակարևոր մասն է կազմում։ Իր հիմնական աշխատանքը արևային վահանակներից եկող հաստատուն հոսանքի փոխակերպումն է փոփոխականի։
Այսինքն, արևային կերպափոխիչի իմաստը արևային համակարգից արտադրվող հոսանքը օգտագործելի սարքելն է՝ 220Վ միաֆազ հոսանքի դեպքում կամ 380Վ եռաֆազ հոսանքի դեպքում։

Բացի հիմնական հոսանքի կերպափոխման աշխատանքից՝ արևային ինվերտորը կատարում է երեք հիմնական առաքելություն՝ լարման վերահսկում, կապ ցանցի հետ և վթարային անջատումներ։

Կապը ցանցի հետ և վթարային անջատումները իրականանում են ներցանցային ռեժիմում աշխատող արևային կերպափոխիչի կողմից։ Անջատումները պարտադիր են ներցանցային ռեժիմում աշխատող ինվերտորների համար։ Դա անվտանգության համար է նախատեսված, որը ցանցի անջատման դեպքում թույլ չի տալիս արևից ստացվող հոսանքը գնա էլ․ ցանց։ Հակառակ դեպքում այն կարող է լինել վտանգավոր մարդու կյանքի կամ առողջության համար։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աննա Սարգսյան
դեպի վեր