ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մշտադիտարկում՝ Գավառի պետական համալսարանում
14:06, 30.11.2020
2691 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) այսօր որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացնում Գավառի պետական համալսարանում (ԳՊՀ) ։

ՈԱԱԿ մասնագետներն առցանց հանդիպումների ընթացքում դիտարկելու են, թե ինչպես է ազդել հավատարմագրումը բուհի որակի ապահովման համակարգի վրա, արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչպես ենք այդ փոփոխությունները դրսևորվել տարբեր ոլորտներում։ Կկարևորվի նաև, թե ինչպես են բուհի կառավարման և որակի ապահովման համակարգերն արձագանքել առցանց կրթությամբ առաջացած մարտահրավերներին։

Այդ նպատակով հանդիպումներ տեղի կունենան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման բաժնի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ Մշտադիտարկումներ իրականացվում են թե ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, թե դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցած ուսումնական հաստատություններում։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
դեպի վեր