ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գերմանիան զարկ է տալիս 2 միլիոն ֆոտովոլտային համակարգերի տեղադրման աշխատանքներին
13:16, 08.12.2020
2980 | 0

Հոկտեմբեր ամսվա վերջին ամբողջ Գերմանիայում շուրջ 2 միլիոն ֆոտովոլտային համակարգեր էին գործում, հայտնում է Գերմանիայի արևային արդյունաբերության ասոցիացիան (BSW-Solar), որը մեջբերում է Դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur) վիճակագրությունը:

Գերմանիայում տեղադրված ֆոտովոլտային համակարգերը կարող են տարեկան արտադրել շուրջ 50 միլիարդ կվտ*ժ էլեկտրաէներգիա: Դրանք տեսականորեն կարող էին ծածկել 17 միլիոն միջին տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի սպառումը: BSW-Solar-ի համար սա «էներգիայի անցման հանգրվան է»:

Այնուամենայնիվ, ասոցիացիայից նշել են, որ ապագա տեղադրումներն անորոշ են, քանի որ վերականգնվող էներգիայի մասին օրենքը (EEF) 2021թ-ին փոփոխվելու է: Նրանք նաև նախազգուշացնում են, որ ֆոտովոլտային տանիքի պահանջարկը կարող է կրճատվել երկու անգամ: Բացի այդ, գրեթե յուրաքանչյուր չորրորդ ֆոտովոլտային համակարգին սպառնում է վաղաժամ դադարեցում 2020-ականների ընթացքում, քանի որ EEG նախագիծը մինչ այժմ չի ապահովել ավելի քան մեկ տասնամյակ առցանց ռեժիմում գտնվող ֆոտովոլտային համակարգերի շարունակական շահագործման ցանկացած տնտեսական տարբերակ:

Այնուամենայնիվ, Գերմանիային անհրաժեշտ է շատ ավելի արագ ֆոտովոլտային ընդլայնում, ասվում է ասոցիացիայի կողմից: Նրանք հավելել են նաև, որ տեղադրումները պետք է կրկնապատկվեն: EUPD Research-ը այս շաբաթ նշել է, որ Գերմանիան շուտով կկանգնի էլեկտրաէներգիայի արտադրության բացի առջև` կապված միջուկային և ածուխային հիմքով էներգոարդյունաբերման շարունակական դադարեցման և էլեկտրաէներգիայի պահանջարկի միաժամանակյա թռիչքի հետ:

«Արդեն 2023 թվականին եվրոպական էլեկտրական ցանցն այլևս չի կարողանա փակել էլեկտրաէներգիայի բացը: Ածուխով աշխատող էլեկտրակայանների շահագործման ժամկետի երկարացումը այդ ժամանակ անխուսափելի կդառնա», – ասել է EUPD Research-ի գործադիր տնօրեն Մարտին Ամմոնը:

Աղբյուրը՝

Հեղինակ` Ani
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ani
15:37, 23.12.2021
2550 | 0
15:35, 23.12.2021
2202 | 0
14:54, 20.12.2021
2032 | 0
դեպի վեր