ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
10:18, 16.12.2020
3518 | 0

Դեկտեմբերի 15-18-ը փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում կիրականացնի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։

Փորձագետները ՄՈՒՀ-ի գործունեությունը կգնահատեն ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։

Այդ նպատակով փորձագետներն առցանց հանդիպումներ կունենան քոլեջի վարչական ղեկավարության, որակի ապահովման մասնագետների, ՄԿԾ-ների պատասխանատուների, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ։ Կիրականացվի նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։

Մինչ առցանց հանդիպումները փորձագետները մանրակրկտորեն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը և նախնական գնահատում իրականացրել։

Արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է տեխնիկական գիտությունների թեկնածու, «Իմպրովիզ» և «Աստրոմափս» ընկերությունների գիտական խորհրդատու Արամ Բաղիյանը։

Խմբի մյուս անդամներն են ՀՊՏՀ Որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը, ՀԱՊՀ քոլեջի դասախոս Արփի Սիմոնյանը և ՀԱՊՀ ուսանողուհի Արփինե Ազնաուրյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Գայանե Անանյանը։

Նշենք, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջն այս տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ հավատարմագրման գործընթաց անցնող հինգ քոլեջներից մեկն է։ Մինչ այս ՈԱԱԿ փորձագիտական խմբերն արտաքին գնահատում են իրականացրել Լոռու, Շիրակի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջներում, Արարատի պետական քոլեջում։

Գործընթացի առավել արդյունավետության նպատակով մինչ արտաքին գնահատումը ՈԱԱԿ մասնագետները տևական ժամանակ քոլեջներին նախապատրաստել են հավատարմագրման, «Ուսանողության ձայն» նախագիծը դասընթաց է կազմակերպել այդ քոլեջների ուսանողների համար, յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակից ՈԱԱԿ-ում վերապատրաստվել է որպես փորձագետ, ապա նրանց իսկ ներգրավմամբ մշտադիտարկում է իրականացվել ուսումնական հաստատությունում, դուրս են բերվել ուժեղ և թույլ կողմերը, մատնանշվել բարելավման ուղղությունները։ Այս ամենից հետո միայն քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել և դիմել հավատարմագրման։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
դեպի վեր