ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մահաբեր նվերը
21:51, 18.12.2020
3103 | 0

Ֆրանսիացի մի արկածախնդիր գալիս է Մարոկկո, որպեսզի ցատկի երկրի մինարեթներից մեկի կատարից:

Երկարատև հետազոտություննից հետո նա որոշում է, թե որ մինարեթի կատարից է վայրէջք կատարելու և ցատկելու համար անհրաժեշտ պիտույքները ձեռք բերելու համար մոտենում է հազար ու մի մանրուքի առևտուր անող մի վաճառականի:

-Ինձ հարկավոր է, - ասում է նա, - լծասարք և 25 մետր երկարության ճոպան:

Վաճառականը տալիս է ֆրանսիացու ուզածները:

Կեսօրից հետո ֆրանսիացին բարձրանում է ընտրած մինարեթի կատարը: Մերձակա հրապարակում ամբոխ է հավաքվում՝ տեսնելու, թե ինչ ավարտ է ունենալու այդ խենթությունը: Ֆրանսիացին հագնում է լծասարքը, դրանից կապում է ճոպանը, ճոպանի մյուս ծայրը կապում է մինարեթի կատարի այն ձողից, որին ամրացված է մահիկը և նետվում է: Ճոպանը բացվում է, և շունչները պահած հանդիսականները մի քանի վայրկյան անց ուրախ ծափահարում են՝ տեսնելով գետնից ընդամենը 3 սանտիմետր բարձրությունում թեթևակի ճոճվող ժպտերես խենթին:

Հաջորդ օրը քաղաքի ամենաճարպիկ մարդը՝ Մուհամմեդը, որոշում է ֆրանսիացու սխրանքը կրկնօրինակել ու բարձրացնել իր հեղինակությունը:

Նա ֆրանսիացուն լծասարք և 25 մետր ճոպան վաճառած առևտրականից գնում է նույն բաները, բարձրանում է մինարեթի կատար, ֆրանսիացու նման կապվում է ու նետվում ցած: Բայց խեղճը զարնվում է գետնին ու մեռնում:

Մարոկկոյի ոստիկանությունը հետաքննություն է կատարում և հարցաքննում է առևտրականին:

-Մուհամմեդին ի՞նչ ես վաճառել:

-Նա, - պատասխանում է առևտրականը, - լծասարք և 25 մետր երկարության ճոպան ուզեց: Բայց քանի որ նրա հայրն իմ մանկության ընկերն է, ես նրան 30 մետր երկարության ճոպան տվեցի, հինգ մետրը՝ որպես նվեր:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
222 | 0
դեպի վեր