ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ջրհեղեղի մասին հինկտակարանային առասպելը (1)
14:33, 23.12.2020
3055 | 0

Ծննդոց գիրքը չափազանց զուսպ է երկրի վրա Ադամի սերունդների դուստրերի հետ Աստծո որդիների (հավանաբար՝ հրեշտակների) կենակցության մանրամասները նկարագրելիս: Այն ընդամենն ասում է.

«6 Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրա և դուստրեր ունեցան, 2Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին։ 3Տեր Աստված ասաց. «Իմ ոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են: Նրանց կյանքի սահմանը թող լինի հարյուր քսան տարի» ։

Ըստ երևույթին, Ադամի սերունդները մոռացել են առավոտյան և երեկոյան ինչպես հարկն է աղոթել, դրա համար էլ Աստված որոշել է իր հոգին հավիտյան հեռացնել նրանց միջից, քանի որ նրան ոչինչ այնքան չի զայրացնում, քան աղոթքում թերանալը: Ցանկացած հոգևորական ձեզ կհավաստիացնի՝ եթե դուք մոռանաք աղոթել, անպայման մեղքի մեջ կընկնեք.

«5Երբ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, 6զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց իր հոգու խորքում։ 7Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամեն մի էակ՝ մարդուց մինչև անասուն և սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց» ։

Աստծու զղջալը հանաք-մասխարություն չէ…Նրա «տրտմելը հոգու խորքում» այնքան կսկծալի է եղել, որ մթագնել է գերհավասարակշիռ Բարձրյալի բանականությունը և ստիպել է ոչնչացնել նաև ոչ մի մեղք չգործած բոլոր կենդանիներին: Թվում է, թե ամենազոր Աստծու համար ամենահասարակ բանը կլիներ մարդկանց փոխելը, բարեփոխելը, բարենորոգելը, բայց նա նախընտրել է նրանց ջրհեղեղով ոչնչացնել: Ի՞նչ եք կարծում, մի՞թե սիրառատ հայրը իրավունք ունի այդպես վարվել:

«8Նոյը, սակայն, արժանացել էր Տեր Աստծու սիրուն։ 9Նոյը կատարյալ և արդար մարդ էր իր ազգի մեջ։ Նոյը սիրելի եղավ Աստծուն» ։

Եվ, ահա, Աստված այցելում է Նոյին, որպեսզի նրան նախազգուշացնի նախապատրաստվող կործանումի մասին ու նրան փրկվելու հնարավորություն տա:

«13Տեր Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետև երկիրը լցվել է նրանց անիրավություններով։ Ես կ՚ոչնչացնեմ նրանց ու երկիրը։ 14Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կշինես։ Տապանը բաժանմունքներով կպատրաստես և ներսից ու դրսից կուպրով կծեփես։ 15Տապանն այսպես կշինես. թող երեք հարյուր կանգուն լինի տապանի երկարությունը, հիսուն կանգուն՝ լայնությունը, և երեսուն կանգուն՝ բարձրությունը։ 16Տապանն աստիճանաբար նեղացնելով կշինես, այնպես, որ նրա ծածկը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կ՚անես. ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա տապանը։ 17Իսկ ես, ահա, ջրով կհեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնվող ամեն մի շնչավոր էակ. և այն ամենը, ինչ կա երկրի վրա, կ՚ոչնչանա։ 18Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ նաև՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ 19Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկու-երկու կմտցնես տապան, որ նրանք կերակրվեն քեզ հետ։ Թող դրանք արու և էգ լինեն։ 20Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ կենդանիներից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու, արու և էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրվեն քեզ հետ։ 21Եվ դու կվերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով պիտի սնվեք։ Դրանք կկուտակես քեզ մոտ, որպեսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն» ։ 22Եվ Նոյն արեց այն ամենը, ինչ պատվիրեց նրան Տեր Աստված» ։

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
դեպի վեր