ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների խորհրդարանները Արցախի կարգավիճակի հարցով գրեթե միանման բանաձևեր են ընդունել
04:00, 26.12.2020
2240 | 0

Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների խորհրդարանները Արցախի կարգավիճակի հարցով գրեթե միանման բանաձևեր են ընդունել
Մեջբերելով դեսպանության կայքը, հայտնել էինք, որ դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև է ընդունել: Այս առնչությամբ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) կարևորել է Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր հյուպատոսի Tatev Manukyan Engel-ի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքը: Դեսպանը Հիշեցրել է, որ այս բանաձևը հոկտեմբերի 15-ին միաձայն ընդունված մեկ այլ բանաձևի տրամաբանական շարունակությունն է։
«Իհարկե կարևորագույն դերակատարություն ունի այն մթոնոլորտը և Արցախի վերաբերյալ այն խորը ընկալումը, որը արդյունք է ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Frank Engel-ի տասնամյակների գործուներության...» ֆեյսբուքյան էջում մանրամասնել է դեսպանն ու հավելել, որ (մեջբերում)` «...Կարևոր է, որ Նիդերլանդների խորհրդարանի օրինակին հետևելով Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը» ։
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
298 | 0
00:09, 09.03.2024
842 | 0
դեպի վեր