Քաղցածներն ու գործազուրկներն են այն նյութը, որից ստեղծվում է բռնապետությունը: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882 - 1945) , ԱՄՆ 32-րդ նախագահ Հանրապետությունը զինվորներին թույլ է տալիս քաղաքացիներ լինել, իսկ բռնապետությունը զինվորներից դահիճներ է կերտում: Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի լեզվաբան Բռնակալը նախընտրում է ողորմածություն ցուցաբերել, քան արդարություն դրսևորել: Պիեր Բուաստ Ձախողված հեղափոխությունները միշտ հանգեցնում են ատելի ու վրիժառու կառավարությունների ծննդի: Պիեր Բուաստ Բանական մարդիկ հաճախ ատելի են լինում հզոր տիրակալներին: Էրազմ Ռոտերդամցի (1469 - 1536), նիդերլանդացի ականավոր գիտնական, գրող Բռնապետական կառավարման մեջ ավագներն ամենաստորներն են: Ալեքսանդր Գրիբոեդով (1795 - 1829) , ռուս դիվանագետ, գրող Բանականության թելադրանքն ավելի տիրական է, քան ցանկացած տիրակալի հրամանները. վերջինին չհնազանդվելը մարդուն դժբախտացնում է, իսկ առաջինին չհնազանդվելու դեպքում մարդը դառնում է տխմար: Բլեզ Պասկալ (1623 - 1662) , ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս Ավելի լավ է լինի բանկային հաշվի, քան՝ համաքաղաքացիներիդ բռնապետություն: Ջոն Մեյնարդ Քեյնս (1883 - 1946) , բրիտանացի տնտեսագետ Այն ազգը, որը չի կարողանում ինքն իրեն կառավարել ու հանձնվում է իր տենչերին, ստրկացվելու է ուրիշ տերերի կողմից, այն տերերի, որոնց ինքը չի ընտրել ու ծառայելու է նրանց ոչ թե կամավոր, այլ հակառակ իր կամքի: Ջոն Միլթոն (1608 - 1674) , անգլիացի բանաստեղծ Տիրողների հանցագործությունները չի կարելի մեղսագրել նրանց, որոնց վրա նրանք իշխում են. կառավարությունները հաճախ բանդիտներ են լինում, իսկ ժողովուրդները՝ երբեք: Վիկտոր Հյուգո (1802 - 1885) , ֆրանսիացի ականավոր գրող Պարտքը ստրկության սկիզբն է, նույիսկ ստրկությունից էլ վատ է, որովհետև վարկատուն ստրկատիրոջից էլ անգութ է. նա տիրում է ոչ միայն ձեր մարմնին, այլև ձեր արժանապատվությանը և կարող է առիթը ներկայանալու դեպքում նրան ծանր վիրավորանք հասցնել: Վիկտոր Հյուգո Անգրագիտությունն ու խավարամտությունը երբեք ոչինչ չեն ստեղծել, բացի բռնակալությանն անհրաժեշտ ամբոխներից: Էմիլիանո Սապատա (1807 - 1919) , մեքսիկական հեղափոխության առաջնորդ Կան բազում դաժան մարդիկ, որոնք չափից ավելի երկչոտ են դաժանության համար: Ֆրիդրիխ Նիցշե (1844 - 1900) , գերմանացի փիլիսոփա Եթե մարդիկ պետությանը թույլ են տալիս որոշել, թե ինչ պիտի իրենք ուտեն և ինչ դեղ խմեն, ապա նրանց մարմինները շուտով կլինեն այնպիսի տխուր վիճակում, ինչպիսի վիճակում են բռնակալության լծի տակ ապրող նրանց հոգիները: Թոմաս Ջեֆերսոն (1743 - 1826) , ԱՄՆ անկախության պայքարի ականավոր գործիչ Թոմաս Ջեֆերսոն Հեշտությամբ հաղթում է նա, ով չի ուզում պարտված լինել: Ճակատագրի լուծն հանդուրժում է միայն նա, ով ենթարկվելուն սովոր է: Լեոն Ալբերտի (1404 - 1472) , իտալացի մաթեմատիկոս Ցանկացած բռնակալության ամրապնդման համար ընդամենն անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության լռությունը: Ռենե 3-րդ (1923 - 2005) , Մոնակոյի 13-րդ իշխան Յուրաքանչյուր բռնակալ պետք է իմանա իր պարանոցի չափսը: Վլոձիմեժ Սչիսլովսկի (1931 - 1994) , լեհ երգիծաբան |