ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Այսօրվա քաղաքակիրթ Եվրոպան նույնիսկ ուշ միջնադարում բարբարոս է եղել
13:23, 15.01.2021
2977 | 0

Միջնադարյան Ֆրանսիայում ամուսնացած տղամարդուն՝ լինի քաղաքաբնակ, թե գյուղացի, լինի «եղջյուրակիր» ամուսին կամ կնոջը հնազանդեցնել չկարողացող անձնավորություն, մերկացրել են, նստեցրել էշին՝ դեմքով՝ պոչի կողմը ու ման են տվել քաղաքում կամ գյուղում: Այս ստորացուցիչ պատիժը Ֆրանսիայում կիրառվել է մինչև միապետության տապալումը:

1556 թվականին Հենրիխ 2-րդ թագավորը, հետևելով հասրակության մեջ բարոյականություն հաստատել ձգտող՝ բողոքականություն ընդունած պետությունների օրինակին, պատերազմ է սկսել «այն կանանց դեմ, ովքեր պահպանում են արտաամուսնական կապի արդյունք հղիությունը: Այս որոշմանը հետևել է հասարակաց տների, խաղատների փակումն ամբողջ երկրում, որի արդյունքում կանանց սոցիալական դրությունը վատացել է: Ամուսնական անհավատարմության մեջ կնոջը «բռնած» ամուսինն իրավունք է ունեցել սպանել նրան նույնիսկ այն դեպքում, եթե նա հղի է: Այդպիսի կնոջը դատարանը դատապարտել է ջրահեղձությամբ մահապատժի:

Միջնադարյան սովորույթների ժողովածուն վկայում է, որ տղամարդը հանցագործ չի համարվել, եթե կնոջն ուժեղ քոթակել է, բայց չի սպանել: Արդենբուրգում, որը ներկայիս Բրյուգեն է, թույլատրելի է համարվել, որ ամուսինը ներքևից վերև կտրի կնոջը և տաքանա նրա արյամբ: Դա հանցանք չի համարվել, թե տաքանալուց հետո ամուսինը կարել է իր կտրածն ու կինը ողջ է մնացել:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
162 | 0
դեպի վեր