ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քո Ցավը
10:43, 26.02.2021
2695 | 0


Յուրաքանչյուր մարդ ունի հիշողություն,

որտեղ գերիշխողը տխուր պահերն են…

Կորստի ցավը…

ղողանջող լռությունը…

խելագարության հասցնող դատարկությունը…

սիրելի մարդու աչքերի սառնությունը…

բաժանման րոպեները…

սպասման ժամերը…

միայնության զգացումը և դրանց գումարած

Ա՛ՅՆ, ինչի մասին, որ չես ցանկանում հիշել…

Ա՛ՅՆ, որը կծկում է սիրտդ…

Ա՛ՅՆ, որն արցունք կոչվող հեղուկի տեսքով դուրս է թափվում աչքերից…

Ա՛ՅՆ, որը մարդիկ ցանկանում են թաքցնել հեռու մի տեղ և փորձ անում երբեք չհիշել նրա մասին ու դրանից դառնում ծիծաղելի, տարօրինակ…

Կարելի է հոգնել կյանքից,

Քեզ շրջապատող մարդկանցից…

Կարելի է փախչել ինքդ քեզնից…

Կարելի է փորձել չլսել ներքին ձայնը…

Կարելի է սկսել նոր կյանք՝ մաքուր թղթից,

Բայց այս բոլոր §կարելիները¦ անօգուտ են…

Քո ցավը քեզ ամեն տեղ կգտնի,

Նա արտաքինից չէ, նա ապրում է քո ներսում,

Նա կարող է հայտնվել ցերեկով,

Գիշերով,

Նրան մոռանալ չի ստացվի,

Ոչ մի տեղ նրանից չես կարող փախչել,

Նա քո անբաժանելի մասն է,

Դու չես կարող նրան նվիրել ինչ որ մեկին,

Չես կարող Նրան մոռանալ,

Նա քո շարժիչն է, որ քեզ ստիպում է առաջ շարժվել,

Առանց նրա դու ՈՉԻՆՉ ես,

Առանց նրա դու մի գուտապերչյա տիկնիկ ես՝

արտաքինից գեղեցիկ,

իսկ ներսից մահվան նման…

Դա քո Ցավն է…

Նա կյանք է ստանում մի այլ՝ կյանքին ոչ սովոր մեղեդիով, որի տակ քեզ թվում է թե հույսն է գլուխ բարձրացնում, իր թևերով փորձ անում քեզ թռցնել կապ չունի թե ուր,

Այդ մեղեդու տակ ես զգում ջերմության անհրաժեշտությունը…

Դա քո Ցավն է՝ ավերիչ ու միաժամանակ հաճելի-սեփական…

Ցավով դժվար է ապրել, բայց առանց նրա անհնար է…

Այդ քաղցր-դառնությամբ ես դու տարբերվում մեկ ուրիշից…

Դու նրան ոչ մեկի չես տա…


Ս. Հարությունյան


«Ինչքան էլ որ մարդ պնդի, ինչպիսի բառերով որ կարողանա մերժել ցավը, նա միշտ կգտնի պատճառ ու միջոց նրան ձեռք բերելու, սիրահարվելու և անելու այնպես, որ ցավը դառնա իր կյանքի մի մասը…»

Պաուլո Կոելյո



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
340 | 0
14:27, 06.03.2024
324 | 0
00:16, 29.01.2024
472 | 0
22:42, 16.01.2024
400 | 0
21:28, 15.01.2024
414 | 0
13:30, 09.01.2024
517 | 0
13:16, 30.12.2023
530 | 0
12:50, 21.12.2023
486 | 0
21:14, 19.11.2023
454 | 0
23:34, 23.10.2023
505 | 0
10:18, 11.10.2023
502 | 0
դեպի վեր