ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թռուցիկ հայացք հին Հռոմի բարքերին
18:21, 26.02.2021
3373 | 0

Հին Հռոմում եղել են «vomotarium» -ներ (փսխելու համար առանձնացված հատուկ վայրեր): Երբ շատ կերած-խմած հռոմեացին կարիք է զգացել թեթևացնել իր ստամոքսը գերբեռնումից, գնացել է «վոմիտարիոմ» և սրտի ուզածի չափ որձկացել է:
***

Հին Հռոմում գլադիատոր են դարձել նաև լիովին ազատ մարդիկ: Երդման խոսքերն արտասանելուց հետո նրանք, ըստ էության, իրենք իրենց դատապարտել են ստորին կարգավիճակի:

Առնվազն երեք տարի նրանք հրաժարվել են անձնական բոլոր իրավունքներից ու պարտավորվել են չտրտնջալ, վիրավորվելիս չհեծկլտալ և մահվան պահին հնազանդորեն կոկորդը մոտեցնել սրին:

Ուշ կայսրության շրջանում եղել են գլադիատոր հեծյալներ (հեծյալները բարձր դասի մեջ են մտել), սենատորներ ու նույնիսկ կայսրներ: Այս արիստոկրատներից ոմանք լրջորեն վտանգել են իրենց կյանքը...Հանուն ինչի՞:

Անշուշտ, հանուն փառքի, հանուն սիրո և ավելի հաճախ՝ հանուն հարստության:
***

Քանի որ ամուսնությունը անձնական գործ է եղել և պաշտոնական գրանցում չի ստացել, շատ հաճախ հին Հռոմում տղամարդն ու կինը պարզապես կենակցել են: Կայսր Կլավդիոսի կինը, առանց նրան տեղյակ պահելու, բաժանվել է: Պաշտոնափոխված պետական ծառայողների կանայք հրաժարվել են նրանց հետ պաշտոնավարման նոր վայր տեղափոխվել: Մսագործի կինը բաժանվել է ամուսնուց, որպեսզի ամուսնանա նյութապես ավելի ապահովված հացթուխի հետ: Եղել է նաև հակառակը, երբ տղամարդն է հրաժարվել կնոջից, երբ հարմար է եղել: Օրինակ՝ Կատոնը ժամանակավորապես իր կնոջը պարտքով տվել է ընկերոջը, հետո, որոշակի ժամանակ անց, նորից ամուսնացել է այդ նույն կնոջ հետ: Ներոն կայսեր հայրն իր կնոջը նշանել է ապագա Օգոստոս կայսեր հետ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
404 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր