ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Նախագահը պատասխանատվություն է կրում Հայաստանում ներքին իրավիճակի լարման համար
21:14, 01.03.2021
2842 | 0


Այսօր՝ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք և երթ է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Վարչապետև շեշտել է, որ հավաքվում են հանուն ժողովրդի իշխանության և օրինականության։ Այս թեմայով զրուցակիցս քաղաքագետ Հայկ Սուքիասյանն է։

Պարոն Սուքիասյան ինչպե՞ս եք գնահատում հեղափոխությունից երեք տարի անց նույն օրակարգով ժողովրդին փողոց հանելու կոչերը։

— Պարզ է, որ հիմա պետությունը ծանրագույն վիճակում է, եղել է հողափոխություն, հիմա դա որևէ մեկի ճաշակով է, որևէ մեկի ճաշակով չի, ինչ որ մեկին դուր է գալիս կամ դուր չի գալիս․․․դա եղել է համաժողովրդական կամքի դրսևորում։ Այդ հեղափոխությունը, պարզվում է, իր ճանապարհին հանդիպել է կորոնավիրուսի, որը ամենավատթարագույնը եղավ մեր կյանքում՝ պատերազմի, որը մենք պարտվեցինք։ Հիմա խնդիրը որն է, ինձ թվում է, այս պահին հեղափոխության կուրմինացիան է։ Ես կարող եմ ասել հետևյալը, կան հատվածներ, որոնք օբեկտիվ են պահանջում հրաժարականը, կան հատվածներ, որոնք Հայաստանի նախկին կյանքի վերականգնումն են երազում։ Խնդիրը հետևյալն է՝ եթե հեղափոխությունը տապալվեց ապա Հայաստանում գրանցվելու է ռեզերվ ալիք, հետընթաց ալիք։ Եվ Հայաստանում ըստ աշխարհի պատմական փորձի, հեղափոխությունների փորձի սովորաբար նման դեպքերում հաստատվում է, ենթադրում եմ Հայաստանում ևս, այլանդակ, ավտորիտար ռեժիմ։ Հեղափոխությունը անցում է օլիգարխիկ, ավտորիտար վարժակազմից դեմոկրատական վարչակազմի։ Քանի որ մեր անցումը սկզբունք է, ինչի մասին երկու տարի է գոռում ենք իշխանություններին որ անցումները երկար չեն լինում և ժողովուրդը հոգնում է և հիմա եկել ենք դրան, կամ հեղափոխությունը տապալվելու է, և գրանցվելու է ռեզերվ ալիք և Հայաստանում հաստատվելու է մի պատմական փուլ՝ ավտորիտար ռեժիմ, կամ հեղափոխությունը կունենա շարունակություն։ Պարզ է, որ իշխանությանը ներկայացվող մեղադրանքը շատ ծանր է։ Պատերազմում կրած պարտությունը շատ ծանր մեղադրանք է և հիմա այդ պարտության պատճառները շատ խորքային են, մեկ հոգու մեղավորությունը չի, մեկ օրվա մեղք չի։ Հիմա կուրմինացիոն պահ է և ենթադրում եմ, որ վարչապետը հավաքում է հրապարակում հեղափոխությանը նոր միս ու արյուն տալու նպատակով, որ Հայաստանում հեղափոխությունը չպարտվի։ Հիմնական նպատակը դա է։

Ինչպես եք գնահատում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն քայլը, որ հետ ուղարկեց գլխավոր շտաբի պետի ազատման միջնորդությունը։ Վարչապետը այդ քայլը անհիմն է համարել։ Ձեր կարծիքով ինչո՞ւ նախագահը այդպես վարվեց, արդյո՞ք այդ քայլով վարչապետին ուղղված մեսիջմեր կար։

— Հավանաբար կար, քանի որ մեր իմացածը միայն արտաքին տեղեկատվություն է և հավանաբար իրենց մեջ ինչ-որ ներքին հոսքեր կա որոնց մենք չենք տիրապետում։ Բայց ես ուզում եմ ասել, որ նախագահը անձնական պատասխանատվություն է կրում Հայաստանում ներքին իրավիճակի լարման համար։ Անձնական պատասխանատվությունը նախագահի վրա է։ Մեր պետությունը այս պահին լարի վրա է և տարբեր կողմերից ճոճում են պետությունը՝ դրսից են ճոճում, ներսից են ճոճում և այսօր այդ ճոճին է միանում նաև հանրապետության նախագահը։ Եվ հետաքրքիրը այն է, որ պարզվում է ժամանակին նախագահը, որը շատ բողոքում էր, որ ինքը լիազորություններ չունեցող մարդ է, բայց պարզվում է, որ այսօր այդ լիազորություն չունեցող մարդուց է կախվել ամբողջ պետությունը։ Նախագահը այս պահին իրենից է կախել Հայաստանը և նախագահը պետք է իմանա, որ ինքը անձնական պատասխանատվություն է կրում դրա համար։ Ես նախագահին առաջարկում եմ, որ ինքը ստորագրի վարչապետի հրամանագիրը, որ Հայաստանը կայունության փուլ մտնի։ Հակառակ դեպքում լարման, սրվան հավանականությունը մեծ է։


Ի՞նչ անի հասարակությունը, ինչպես կողմնորոշվի այս իրավիճակում, երբ մի կողմը հրավիրում է Բաղրամյան պողոտա, մյուս կողմը՝ Հանրապետության հրապարակ:

— Հասարակությանը շատ ուղորդել պետք չի, ես կարծում եմ, որ մի ուղղությամբ մնաց հավաքական միասնություն։ Դուք տեսնում եք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո տարբեր բևեռներ, տարբեր ուժեր, միգուցե իրար հետ կապ ունեցող, գուցե նաև կապ չունեցող, չորս ամիս է փողոցից տուն չեն գնում ժողովրդին մոբիլիզացնելու պահանջով, և մեծ հաշվով ժողովուրդը անհաղորդ է այդ կոչերին։ Ինչ-որ հատված կա որ միացել է իրենց, բայց այդ հատվածը շատ քիչ է և մեծ հաշվով ժողովուրդը անհաղորդ է այդ զանգվածին։ Իսկ այսօր վարչապետի հրավիրած հանրահավաքի ընթացքում կտեսնենք, թե որն է ժողովրդի դիրքորոշումը։ Այսօրվա հանրահավաքից շատ բան է կախված, կտեսնենք թե որ հատվածի մոտ ժողովրդի խոսքը ինչքան կլինի, ընդ որում ոչ-թե հարաբերական շատությամբ, այլ դա պետք է լինի մատ տարբերությամբ ոչ թե հազար կամ երկու հազար։ Եվ այդ ցուցանիշով կարող ենք ենթադրել, որ կվճռվի Հայաստանի ապագան։ Այսօրվա հանրահավաքներից շատ բան է կախված։ Ժողովրդին ուղորդել պետք չի, ծողովուրդը հավաքական իմաստություն է և այսօր կամ վաղը ցույց կտա թե ինչ է ուզում ժողովուրդը։ Այսպիսի փորձեր աշխարհում շատ են եղել և կամ կլինի ռեզերվ ալիք կամ հեղափոխությունը կհաղթի։ Այսօրվա ժողովրդի հավաքական վարքագծից շատ բան է կախված։

Սոնա Գիշյան



Հեղինակ` Son Yan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Son Yan
18:37, 13.05.2021
1710 | 0
13:04, 11.05.2021
1787 | 0
13:16, 17.07.2020
3200 | 0
դեպի վեր