ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՎԵԼԸ ՁԵՐ ՄԵՂՔՈՎ Է և ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՅԻՔ
16:55, 03.03.2021
3302 | 0


ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՎԵԼԸ ՁԵՐ ՄԵՂՔՈՎ Է և ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՅԻՔ

Նախ սկսեմ նրանից, որ վստահ եմ, եթե լուրջ հիմքեր չունենար վարչապետը ձեր հրաժարականը չէր պահանջի, այն էլ պատերազմից ամիսներ անց, թեև մարտի 1-ի հանրահավաքին վարչապետը թռուցիկ, շատ թռուցիկ անդրադարձավ, որից միայն մի բան պարզ դարձավ, որ դուք կատարել եք մերժվածի՝ Սերժի հրահանգները, բայց այդպես էլ մութ մնաց․ խոսքը վերաբերվում էր պատերազմակա՞ն օրերին նրա հրահանգները կատարելուն, որն էլ հիմք հանդիսացավ պատերազմում մեր պարտություններին․․․Ցանկալի էր վարչապետն ավելի շատ ինֆորմացիա տար․ բացեր բոլոր խաղաքարտերը, քանզի ինտերնետում սփռված պատերազմում դավադրությունների և դավաճանությունների մասին եղած ազնիվ հրամանատարների և կռված տղաների վկայությունները հիմք են տալիս մտածելու, որ Օնիկ Գասպարյան կամ ձեր ուժերից վեր է եղել վերահսկել իրավիճակը, կարգ ու կանոն հաստատել ռազմաճակատի բոլոր հատվածներում, կամ էլ հենց ձեր ամենաթողության արդյունքում նպաստել եք, որ պարտվենք և հողերը հանձնվեն․․․բոլոր դեպքերում սա խոսում է ծախված հողերի և սարքված պատերազմի մասին, որին նաև ձեզ ներքաշեցին Ղարաբաղյան կլանի 2 ազգադավ, տականք նախագահները և դուք օգնեցիք նրանց, որ Քոչն ու Սերժը տարիներ առաջ հայր և որդի Ալիևներին ծախած ազատագրված տարածքների դիմաց միլիարդների պարտքերը փակվեն․և հիմա դուք այսքան մեղքի բաժինը ձեր ուսերին վերցրած Օնիկ Գասպարյան փոխանակ վարչապետը ձեզ կանգնեցնի տրիբունալի առաջ, ի՞նչ երեսով եք վարչապետի հրաժարականը պահանջում Մտածում եմ․ երբևէ լույս կսփռվի՞ մեր պարտության իրական պատճառների վրա, որն էլ հազարավոր կյանքեր արժեցավ․․․Մեր պապերից եկած մի լավ խոսք կա․ «գողը որ տանից լինի, եզն էլ երդիկից կհանեն»

Հիմա անցնեմ Օնիկ Գասպարյանի հակասահմանադրական այն քայլին, որ կարողացավ իր ենթակայության տակ եղած մի քանի գեներալներից ստորագրություն կորզել և պահանջել վարչապետի հրաժարականը, որն արդարորեն որակվեց ռազմական հեղաշրջման փորձ և փառք Աստծո վարչապետը կարողացավ ժամանակին կանխել, ժողովրդի առաջ մերկացնելով, թե Օնիկ Գասպարյանը ում հրահանգներն է կատարում և ու՞մ կամակատարն է դարձել․․․




Օնիկ Գասպարյան նախ դուք իրավունք չունեիք բանակը ներքաշել պետության ներքաղաքական խնդիրներին․ դա հակասահմանադրական է ոչ միայն մեր՝ Հայաստանյան սահմանադրությամբ, այլ՝ գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում․․․Չեմ կարծում, որ ձեր իրավունքների սահմանները չէիք ճանաչում, լավ էլ գիտեիք, բայց ստիպված էիք գնալ այդ քայլին, քանի որ օգնել էիք Ղարաբաղյան կլանին հողերը հանձնելուն, հույս ունենալով, որ հեղաշրջում կլինի, Նիկոլին որպես հող տվող ու դավաճան կտապալեն և դուք՝ իրական հող տվողներըդ չեք բացահայտվի, բայց ձեր ծրագրերը չիրագործվեց, ժողովուրդը լսելով կռված հրամանատարների և զինվորների վկայությունները պատերազմում եղած դավադրության մասին ավելի ամուր կանգնեց իր վարչապետի թիկունքին․․․հիմա, որ հետաքննություն է գնում, հենց այնպես չէ, որ ընդդիմությունը կառչել է հողերը հանձնելու համար Վարչապետի հրաժարականն է պահանջում, վարչապետն էլ Քրիստոսի նման բոլորիդ մեղքերն իր վրա վերցնելով լռում է, դուք էլ իրեն դավաճանի պիտակ կկպցնեք բա ի՞նչ կանեք, և շտապում եք շուտափույթ ազատվել վարչապետից, որ ձեր դավաճանությունները ջրի երես դուրս չգան, բայց չգիտե՞ք, որ ժողովուրդը մի լավ խոսք ունի․ ուլը երկար ժամանակ չի կարող կողովի տակ մնալ, կամ էլ գողին, անբարոյականին 40 օր է․․․բա չե՞ք մտածում որ այս գաղտնիքը հենց Ալիևը մի օր լույս աշխարհ կհանի․․․ ԴՈՒՔ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ, ՀԵՆՑ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՄԱՏՆԵՑԻՔ, ՈՐ ԴՈՒՔ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՀԵՏ ԵՔ և ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿՆ ԵՔ, ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԼՈՒՐԵՐԸ, ՈՐ 5 ՄԻԼ․ ԴՈԼԱՐՈՎ ԾԱԽՎԵԼ ԵՔ․․․ԱՆՄԵՂ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԵԼԸ ՇԱՏ ՀԵՇՏ Է, ԲԱՅՑ ՀԻՇԵՔ, ՈՐ ԱՆՄԵՂԻ ՏԵՐՆ Է ԱՍՏՎԱԾ, ԱՄԵՆ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱ․․․

ՀԻՄԱ ՄԻ ՓՈՔՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ԱՄԵՆ ԲԱՆ ԻՐ ՏԵՂԸ ԿԸՆԿՆԻ․․․
Օնիկ Գասպարյանին, եթե դուք պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետն էիք և պատերազմում պարտվել ենք, հենց դուք եք պատասխանատու պարտության համար և առաջինը դուք պետք է հրաժարական տայիք․ հիմա փոխանակ համեստորեն լռեք և ձեր անկարողությունը ի ցույց չդնեք, ինչպես տեսնում եմ ձեզ համար էլ ձեռնտու է որպես քավության նոխազ թիրախավորել վարչապետին․ այդ ինչպե՞ս է, որ ձեր թերությունների, ձախողումների մասին լռում եք, որը բերեց պարտության, Նիկոլին եք թիրախավորել և հրաժարականն եք պահանջում․պետականամետ մտածողություն ունեցողը, հատկապես բանակի գլխավոր շտաբի պետը պետք է ամուր կանգներ վարչապետի թիկունքին, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար․․․իսկ դուք ջուր եք լցնում ընդդիմության ջրաղացին, եթե հրապարակում հավաքվածները, ովքեր Նիկոլին հող հանձնող ու դավաճան են պիտակում, գիտցե՛ք, որ այդ գնահատականը հավասարապես վերաբերվում է նաև հենց ձեզ Օնիկ Գասպարյան, այդ ինչպե՞ս է, որ դուք ձեզ մեղավոր չեք ճանաչում, երբ այդ դավադրության մասին հոկտեմբերի 10-ին ահազանգ հնչեցրեց հենց ինքը՝ վարչապետը, դուք պետք է չեզոքացնեիք այդ վտանգը և ռազմաճակատի բոլոր ուղղություններում խիստ վերահսկողություն իրականացնեիք․չեմ կարծում, որ անտեղյակ էիք, դա արդեն կոնկրետ ձեր թերացումն է եղել․բոլորիս է հետաքրքիր, թե պատերազմի առաջին օրերին Քոչը, Սերժը, Դոդը Վանեցյանը, Սեյրան Օհանյանը գալով Արցախ, ձեզ հետ հանդիպելով, ի՞նչ առաքելությամբ էին ժամանել․ ինձ շատ-շատ է հետաքրքրում․ երբ ձեզ հանդիպեցին, ի՞նչ հրահանգներ տվեցին, 5 միլիոնը այդ ժամանակ ձեզ փոխանցեցին․․․ Կամ Սեյրան Օհանյանը Շուշիի հանձնումից 3 օր առաջ ինչու՞ լքեք Շուշին, նույնն էլ Վանեցյանը․ դուք գործ հարուցե՞լ էք նրանց այդ քայլի համար, որպես դասալիքների․․․ Կամ, երբ Ստեփանակերտը հայաթափվում էր, կանանց ու երեխաների հետ կռվող տարիքի տղաներն ու տղամարդիք շտապում էին Երևան, դուք ինչու՞ չկանխեցիք, չէ՞ որ պատերազմի դաշտում սահմանափակ քանակությամբ զինվոր էր մնացել․ հազարավորները սպանված ու վիրավորներով էին հիվանդանոցները լցված, իսկ դուք թույլ էիք տալիս որ գնան ու Երևանի փողոցներում թրև գան, կամ էլ խառնվեն ազգի տականքների կողմից արդեն հրապարակում նախապատրաստվող հեղաշրջմանը․․․
հարցերը շատ, շատ են, ուղղակի հետաքննություն պետք է գնա և լույս սփռվի, թե մեր քաջ զինվորներն ինչպե՞ս եղավ, որ պարտվեցին, ինչպես եղավ, որ այդքան զոհեր ունեցանք․ փաստորեն հետախուզությունը նույնպես ծախված ու անվստահելի են եղել․մեր պարտությունները ծածկադմփոց են եղել, իսկ դուք Արծրուն Հովհաննիսյանին հավաստացրել եք, կեղծ ինֆորմացիա եք փոխանցել, փափուկ բարձ եք դրել ողջ հայության գլխի տակ, թե հաղթելու ենք․․․չեմ ասում վարչապետը մեղավոր չէ․ նա մեղավոր է այնքանով, որ անմնացորդ վստահել է ձեզ, ձեր ուսադիրներին, քանզի վարչապետը դեռևս հոկտեմբերի 10-ին բարձրաձայնեց, զգուշացրեց ռազմաճակատում տիրող դավադրության մասին, ուրեմն չպետք է այլևս ձեզ վստահեր և անմիջապես մեկ ուրիշին պետք է նշանակեր գլխավոր շտաբի պետ, միգուցէ հնարավոր լիներ կանխելու նման դավադրությունները և այսպիսի խայտառակ պարտություն չկրեինք․․․հիմա, երբ պատերազմից անմիջապես հետո, պատերազմի մասնակից հրամանատարները և կռված զինվորները ինտերնետը հեղեղել են դավաճանությանների մասին իրենց վկայություններով, Օնիկ Գասպարյան բա ձեզ պատերազմական վիճակում բանակի գլխավոր շտաբն էին վստահել, դավաճանությունները մի կողմ, թշնամու անհավասար ուժերը մյուս կողմից, ինչու՞ շատ շուտ չպահանջեցիք վարչապետից կանգնեցնել պատերազմը, երբ շրջան, շրջանի հետևից հանձնում էիք թշնամուն, իսկ վարչապետին և մեզ սուտ տեղեկատվություն էիք փոխանցում․ թե հաղթելու ենք և հանկարծ Արծրուն Հովհաննիսյանը լռեց ու հաջորդ օրն իմացանք, որ թշնամուն ենք տվել Շուշին․․․հիմա ի՞նչ երեսով եք պահանջում վարչապետի հրաժարականը, երբ հենց դուք եք գլխավոր պատասխանատուն պատերազմում մեր պարտությանների ․․․ և այստեղ են ասել․ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում, , , սա այս դեպքն է, , , ես միայն շա՜տ թռուցիկ վերլուծություն արեցի, ոչ՝ խորացված․․․
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԱԱԾ-ից․ լուրջ հետաքննութան գնա և ջրի երես դուրս գան բոլոր նրանք, թե ովքեր են եղել դավադրության բուն կազմակերպիչները և ու՞մ միջոցով կարողացան կյանքի կոչել իրենց համար այդքան բաղձալի պարտությունը՝ հողերի հանձնումը․չի բացառվում, ինչպես Վիտալի Բալասանյանը, այնպես էլ դուք Օնիկ Գասպարյան Արցախյան պատերազմի պարտություն հեղինակներից եք․ հատկապես, երբ Արայիկ Հարությունյանի հետ միասին խոսքներդ մեկ արած շտապեցնում էիք Վարչապետին, որ անհապաղ կապնվի Պուտինի հետ և զինադադար կնքվի, այլապես ողջ Արցախը կկորցնենք․․․այնքա՜ն մութ խութեր կան պարզաբանման կարոտ․․․հատկապես ձեզ 5 միլիոնով կաշառելն ինձ հետաքրքիր է․ պատերազմի առաջին օրերի՞ն է եղել այդ գործարքը, երբ Քոչը, Սերժը, Վանեցյանը, Դոդը, Սեյրան Օհանյանը շտապեցին Արցախ, հանդիպեցին ձեզ, և այդ գործարքի արդյունքու՞մ պարտվեցինք ու հողերը հանձնվեցին, թե՞ այդ գործարքը նոր է կնքվել, որ վարչապետի հրաժարականը պահանջեք․․․Այնպես որ հենց դուք պարտություն կրած գլխավոր շտաբի պետ առաջինը հենց ինքներդ պետք է հրաժարական տայիք․ ԱԱԾ-ն պետք է քանդի, բացի գորդյան այս հանգույցը․․․Դեկտեմբերի 3-ին Յութուբում կար իմ վերլուծականը,

https://www.youtube.com/watch?v=QAdBk0LCG8s

որ այս պատերազմը սարքած էր և երկու նախագահները տարիներ առաջ էին ծախել այդ 7 շրջանները, ուղղակի կայծակնային պատերազմ սարքելը երկու հարց պետք է լուծեր․ պատերազմում պարտվել, հողերը հանձնել, 2 նախագահների վերցրած միլիարդների պարտքերը փակվել Ալիևին, իսկ պարտության մեղավոր ճանաչել Նիկոլին, հեղաշրջում կազմակերպել․․․հեղաշրջման հասնելու համար նախօրոք պատրաստվել էին․ 17 կուսակցություններին ներգրավելով իրենց ստոր գործարքի մեջ․․․դա Վզգոյի ծրագիրն էր, նրա հանճարեղ մտքի փայլատակումը, հիմա, ինչպես տեսնում ենք ծախվողների պակաս չկա, իսկ փող շատ կա, շա՜տ․․․ բա ժողովրդից տասնյակ տարիներ թալանածներն ի՞նչ են, հիմա հանել են ասպարեզ և ժողովրդի անարժանապատիվ ու անինքնասեր մասսային 5000-ով հանել են վարչապետի դեմ․․․ Ես հենց պատերազմի օրերին զգացի, որ այս պատերազմը սարքած է, իսկ գերիներին ու զոհվածների մարմինները չվերադարձնելը դարձյալ մեր ներքին թշնամու պայմանավորվածությունն է Ալիևի հետ, ես իմ էջում այդ մասին նույնպես գրել եմ․ վերլուծական իմ հոդվածն է դրա ապացույցը, իսկ այսօր հենց Վանեցյանը լեզվի սայթաքում թույլ տվեց ու լրագրողների մոտ հպարտացավ, որ գերիների վերադարձը մի քանի, երկու-երեք օրվա խնդիր է իր կապերի միջոցով, եթե իհարկե ինքը գա իշխանության, իսկ եթե չգա՞․․․իմ վերլուծությունները մեկ առ մեկ բացահայտվում են, պարզ է, ուզեց գլուխ գովել, թե՞ բերանից թռավ, լեզվի սայթաքում էր, որն իրականում ինֆորմացիայի արտահոսք էր․․․ վստահ են յուրայինները չեն ների, իսկ ԱԱԾ-ին այս փաստը պետք է հետաքրքրի, , , Դե հիմա համոզվեցի՞ք, որ պատերազմը սարքված էր հողերը հանձնելու նպատակով, և միաժամանակ հեղաշրջում կազմակերպելու, երբ չհաջողվեց հեղաշրջումը, պայմանավորվել են Ալիևի հետ մեր գերիներին ու զոհվածների մարմինները պահել այնքան մինչև Վարչապետը ստիպված լինի հրաժարական տալ, , , ՓԱՍՏՈՐԵՆ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ՊԱՏԱՆԴ ԵՆ ՎԱՆԵՑՅԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր