ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ի՞նչպես է ցեմենտի անվան տակ Հայաստան ներկրվել հերոին տեսակի թմրանյութ
14:10, 06.05.2021
1138 | 0

Թավշյա իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն սկանդալների պակաս, այս կարճ ժամանակահատվածում չենք ունեցել, բայց այն ինչ փոխանցում են լավատեղյակ աղբյուրները, վստահ եմ շատերի զարմանքը դեռ կհարուցի:

Կհիշեք, որ ՀՀ Կառավարությունը հունվարին, որոշում ընդունեց առաջիկա 6 ամսում արգելել դեպի ՀՀ ցեմենտի ներկրումը, ինչը հիմնավորվեց, որպես երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին խրախուսում:

Պարզվում է, այս որոշումից մեղմ ասած «տուժել է» մի կազմակերպություն, որը առաջին հայացքից ցեմենտի ներկրմամբ է զբաղված, բայց իրականում բոլորովին այլ փոշենման զանգված է ներկրում, մասնավորապես՝ հերոին տեսակի թմրանյութ: Հնարամիտ այս կազմակերպությունը, իրականում ներկրում էր հերոին տեսակի թմրանյութը ցեմենտի մեջ թաքցված, ի՞նչի ցեմենտի, որովհետև ոչ մի սկաներ ցեմենտի մեջ չի կարողանում ֆիքսել թմրանյութի պարունակությունը:

Եվ այն պահից, երբ արգելվեց ցեմենտի ներկրումը, այս կազմակերպությունը կանգնեց իրենց համար տհաճ փաստի առաջ: Եկամտաբեր բիզնեսը չկորցնելու համար, վերջիններս ստիպված էին այլ ճանապարհ գտնել թմրանյութը Հայաստան ներկրելու համար: Ըստ այդմ, կանգ են առնում ցեմենտի ներկրումը փոխարինել խմորիչի (դրոժի) ներկրմամբ, ինչն էլ պատճառ է հանդիսանում, այս ողջ մախինացիանների բացահայտմանը: Պարզվում է, ի տարբերություն ցեմենտի դրոժի մեջ հերոինը հեշտությամբ հայտնաբերվում է:

Ի դեպ, այս ողջ գործընթացում կազմակերպությունը ունեցել է, բարձրաստիճան չինովնիկների՝ ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Բաբկեն Թունյանի և Հայկ Գևորգյանի հովանավորչությունը: Հավաստի աղբյուրները փոխանցում են, որ միայն իրենց թողտվությամբ է իրագործվել հանցավոր այս մեխանիզմը, և դրա դիմաց բնականաբար պատգամավորներին տրվել են թռփոշ ատկատներ:

Ի դեպ մինչ այս պահը ինչպես տեսնում ենք, որևէ մեկը այս մասին չի բարձրաձայնում, եթե չասենք, որ միտումնավոր կոծկված է ամե ինչ...

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս մասով հետագայում, կախված է այն հանգամանքից, թե իրավապահները որքան կամք ու քաջություն կգտնեն իրենց մեջ բացահայտել, առանց այդ էլ բացահայտված այս կոռուպցիոն և հանցավոր սխեման, անկախ նրանից թե ովքեր են այդ գործի պարագլուխները

Հեղինակ` Babken
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Babken
դեպի վեր