ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հիտլերը Ստալինին «Սառնասիրտ շորթող» է անվանել
23:59, 08.05.2021
1483 | 0

Հենց այդ ժամանակ էլ Մոլոտովը Շուլենբուրգին կարդացել է Բուլղարիայում գերմանական զորքեր տեղաբաշխելու անթույլատրելիության մասին հայտարարությունը. ըստ Եռյակ դաշինքի ստալինյան նախագծի Բուլղարիան պիտի դառնար «խորհրդային շահերի գոտի» .

«Խորհրդային կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է Գերմանիայի կառավարությանը, որ նա Բուլղարիայի տարածքը և երկու նեղուցները համարում է ԽՍՀՄ անվտանգության գոտի և չի կարող անտարբեր լինել ԽՍՀՄ անվտանգության շահերին սպառնացող իրադարձությունների նկատմամբ»:

1941 թվականի հունվարի 23-ին Շուլենբուգը Մոլոտովին հաղորդել է, թե Եռյակ միությանը ԽՍՀՄ-ի միանալու խորհրդային առաջարկները դեռ քննարկվում են.

«Գերմանիայի կառավարությունը շարունակում է հետամուտ լինել այն այն գաղափարներին, որոնք շարադրվել են ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահին, պարոն Մոլոտովին՝ Բեռլին կատարած նրա այցի ժամանակ: Խորհրդային կառավարությունն այս առթիվ նախորդ տարվա նոյեմբերի վերջին կատարեց մի քանի հակաառաջարկներ: Գերմանիայի կառավարությունը ներկայում այդ բոլոր հարցերով շփումներ է ունենում իր դաշնակից պետությունների՝ Իտալիայի և Ճապոնիայի հետ և հույս ունի, այս հարցերի հետագա պարզաբանմանը զուգահեռ ոչ հեռավոր ապագայում վերսկսել դրանց վերաբերյալ քաղաքական բանակցությունները ԽՍՀՄ կառավարության հետ»:

1, 5 ամիս անց, 1941 թվականի մարտի 1-ին, Ստալինը Հիտլերից ապտակ է ստացլ. խորհրդային երաշխիքներից հրաժարված Բուլղարիան դարձել է Եռյակ դաշինքի անդամ: Նույն օրը Մոլոտովը հայտարարություն է արել Շուլենբուրգին.

«1. Շատ ափսոս, որ չնայած խորհրդային կառավարության նախազգուշացմանը, Գերմանիայի կառավարությունը հնարավոր համարեց բռնել ԽՍՀՄ շահերի անվտանգությունը խաթարող ճանապարհը և վճռեց զորքեր մտցնել Բուլղարիա:

2. Նկատի առնելով այն, որ խորհրդային կառավաորությունը մնում է նոյեմբերի 25-ի հայտարարության հենքի վրա՝ Գերմանիայի կառավարությունը պետք է հասկանա, որ չի կարող հույս դնել, թե Բուլղարիայում իր գործողությունների աջակցություն կստանան ԽՍՀՄ-ի կողմից»:

Հաջորդ օրը՝ մարտի 2-ին, գերմանական զորքերը մտել են Բուլղարիա:

1941 թվականի մարտի 25-ին Եռյակ դաշինքին միացել է Հարավսլավիան:

1941 թվականի ապրիլի 12-ին Կրեմլում բանակցություն է տեղի ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսուե Մացուոկայի հետ: Թվում էր, թե Եռյակ դաշինքին ԽՍՀՄ-ի միանալու գաղափարն արդեն առավել քան պարզ է: Բեռլինում Մոլոպովի վարած բանակցություններից հինգ ամիս էր անցել, Եռյակ դաշինքի վերաբերյալ խորհրդային նախագիծը Հիտլերին փոխանցելուց՝ 4, 5 ամիս, իսկ Բեռլինը շարունակել է լռել: ԽՍՀՄ-ի հետ առանց որևէ կոնսուլտացիայի Եռյակ դաշինքի անդամներ էին դարձել ութ պետություն: «Խորհրդային շահերի գոտիներում» ՝ Բուլղարիայում և Ֆինլանդիայում, վաղուց արդեն գերմանական զորքերի ստորաբաժանումներն են, և դրանց թիվն արագ աճում է: Ֆյուրերի դիքորոշումը շատ հստակ է: Իսկ այս իրավիճակում ի՞նչ է արել Ստալինը: Նա դեռ սպասել է Եռյակ դաշինքին անդամագրվելու հրավերի: Մացուոկայի հեռ հանդիպմանը Ստալինը հիշեցրել է, որ պատրաստ է միանալ դաշինքին.

«Ընկ Ստալինն ասում է, որ ԽՍՀՄ-ը սկզբունքորեն թույլատրելի է համարում Ճապոնիայի, Գերմանիայի և Իտալիայի հետ համագործակցությունը մեծ հարցերի շուրջ: Այդ մասին ընկ. Մոլոտովը հայտարարել է պ-րն Հիտլերին և Ռիբենտրոպին, երբ այցելել է Բեռլին և դրված է եղել երեքի դաշինքը դարձնել չորսի դաշինք: Պ-րն Հիտլերն այդ ժամանակ ընկ. Մոլոտովին հայտարարել է, թե ինքը ռազմական օգնության կարիք առայժմ չունի: Բայց չորսի դաշինքը փոխօգնության դաշինք է: Եթե Գերմանիան օգնության կարիք չունի, ապա դա նշանակում է, որ չորսի դաշինքը դեռ չի հասունացել: Եթե Մացուոկան նկատել է մամուլում, հավելում է ընկ. Ստալինը, ապա այժմ պ-րն Հիտլերը հայտարարում է, թե ինքն այժմ ուրիշ պետությունների ռազմական օգնության կարիքը չունի: Ընկ. Ստալինը համարում է, որ միայն այն դեպքում, եթե Գերմանիայի ու Ճապոնիայի գործերը վատ ընթանան, կարող է ծառանալ չորսի դաշինքի ու նաև ԽՍՀՄ-ի հետ համագործակցության հարցը»:

Դժվար չէ նկատել, որ Եռյակ դաշինքին ԽՍՀՄ-ի միանալու գլխավոր, նույնիսկ միակ շահագրգիռ կողմը հենց Ստալինն է եղել: Հենց Ստալինն է մշակել, վերամշակել ու ճշգրտել խորհրդային տարածքային նոր ձեռքբերումների համար պոտենցյալ նպատակները: Եռյակ դաշինքին ԽՍՀՄ-ի միանալուն ուղղված բանակցություններով Ստալինը, նպատակ է հետապնդել առավել մեծ մասշտաբներով շարունակել զավթողական այն քաղաքականությունը, որ այդքան հաջողությամբ իրականացվել էր 1939 թվականի սեպտեմբերից 1940 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում՝ շնորհիվ Գերմանիայի հետ կնքած «Մոլոտով-Ռիբենտրոպ» պայմանագրի: Եռյակ դաշինքին միանալու հնարավորությունը պտտեցրել է նրա գլուխը նոր, անսահմանափակ հնարավորությունների հեռանկարից: Հանուն դրանց կարելի էր խմել ֆյուրերի կենացը, ֆաշիստների հետ հավերժ բարեկամության երդում տալ, նսեմաբար Ռիբենտրոպին «ծառայելու պատրաստակամություն» հայտնել:

Իսկ դա Հիտլերին ինչո՞ւ էր պետք:

Հնարավոր է, Հիտլերն իսկապես ցանկացել է Ստալինի ագրեսիվ ներուժը ծառայեցնել Բրիտանական կայսրության գաղութների բաժանմանը: Նաև հնարավոր է, որ Ռիբենտրոպի հետ նա այս խաղը խաղացել է, որպեսզի ճշգրիտ պատկերացում ունենա Ստալինի մտածողության բնույթի ու իսկական ձգտումների մասին: Հենց այս բանակցություններից հետո է, որ Հիտլերը Ստալինին անվանել է «Սառնասիրտ շորթող» և իր զինվորականներին հայտարարել է հնարավորինս շուտ Ռուսաստանին ծնկի բերելու անհրաժեշտության մասին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
263 | 0
09:44, 13.04.2024
351 | 0
11:39, 08.04.2024
391 | 0
09:16, 06.04.2024
348 | 0
08:44, 03.04.2024
285 | 0
դեպի վեր