ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«…ավելի լավ է ոչ թե ոսկի ունենալ, այլ՝ իշխանություն ոսկի ունեցողների վրա»
20:49, 13.05.2021
1450 | 0

Իտալիայի հարավում բնակվող սամնիթների ու սաբինացիների նկատմամբ վերջնական հաղթանակ տարած և Հարավային Իտալիայում Հռոմի տիրապետությունը հաստատած հռոմեացի քաղաքական գործիչ ու զորավար, քառակի կոնսուլ Մանիուս Կուրիուս Դենթատուսը (մ.թ.ա. 321 – 270 թթ.) կյանքում շատ խստակյաց, ժուժկալ է եղել (ի դեպ, Պլինիոս Ավագն ասում է, թե նա «Դանթատուս» («Ատամնավոր») մականվանն արժանացել է այն պատճառով, որ ծնվելիս բերանում ատամներ է ունեցել):

Բազմաթիվ հաղթական պատերազմների ընթացքում ձեռք բերած հսկայական ավարից նա իր տուն ընդամենը մի փայտե գավաթ է տարել:

Սաբինացիների հողերը զավթելուց հետո, երբ յուրաքանչյուր հռոմեացի յոթ յուգերում (մեկ յուգերումը հավասար է եղել մոտավորապես 2500 քառակուսի մետրի) հող է ստացել, սենատը Մանիուս Կուրիուսին հարյուր յուգերում հող է հատկացրել, բայց նա հրաժարվել է ընդունել այդ ընծան: Մահանալուց առաջ Կուրիուսն այնքան աղքատ է եղել, որ երբ ամուսնացել է նրա աղջիկը, ժողովուրդը փող է հավաքել, որպեսզի նրան օժիտ տա:

Մանիուս Կուրիուսի անընչաքաղցության փայլուն ապացույցն է հետևյալ պատմությունը:

Երբ հերթական ճակատամարտում պարտված սամնիթների ղեկավարները եկել են նրա տուն, որպեսզի ոսկով կաշառեն, տեսել են, որ նա շաղգամ է եփում: Լսելով սամնիթների առաջարկը՝ Կուրիուսը պատասխանել է, թե քանի դեռ ինքը կշտանում է իր շաղգամով, իրեն ոսկի պետք չէ, որովհետև ավելի լավ է ոչ թե ոսկի ունենալ, այլ՝ իշխանություն ոսկի ունեցողների վրա:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
389 | 0
09:44, 13.04.2024
451 | 0
11:39, 08.04.2024
429 | 0
09:16, 06.04.2024
378 | 0
դեպի վեր