ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Շոկոլադի օգտագործումը և կարևորությունը դեսերտներում
15:46, 25.06.2021
3142 | 0

Աշխարհում շոկոլադի սիրահարների բանակը բավականին մեծ է:


Կակաոյի աղացած սերմերից պատրաստված քաղցրավենիքը մարդկանց պարգևում է բարձր տրամադություն, ուրախություն, հաճելի պահեր և առողջություն: Ասում են՝ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների արտադրմանը: Շոկոլադի մի փոքր կտորը մարդուն տալիս է այնքան էներգիա, որը բավարար է 45.5 մ քայլելու համար: Շոկոլադն օգտակար է սրտի համար, նաև համարվում է հազի դեմ բնական միջոց:


Շոկոլադն իր արտադրատեսականիով շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել` շոկոլադե տորթ, շոկոլադե սալիկներ, կեքսեր, շոկոլադե սփրեդներ և քսուքներ, կակաոյի փոշի և շոկոլադե ըմպելիքներ, կոնֆետներ ու քաղցրավենիք, շոկոլադե սուֆլե, շոկոլադե կարագ՝ պատրաստված թարմ կրեմից` կակաոյի, վանիլի և շաքարի հավելումով, շոկոլադե հարած սերուցք, տաք շոկոլադ, շոկոլադե մածուկ և այլն, բոլորը թվարկելն անհնար է:


  • Շոկոլադե կրեմը համարվում է աշխարհի բոլոր քաղցրասերների սիրելի դեսերտը: Այն կարելի է վայելել որպես առանձին դեսերտ, օգտագործել որպես կրեմ տորթերի կամ կարկանդակների համար: Այդ կրեմը ունիվերսալ է տարբեր խմորեղենների համար: Գոյություն ունեն շոկոլադե կրեմի տեսակներ` շոկոլադե կրեմ կակաոյի հետ, ձվի հետ, շոկոլադե կրեմ խրթխրթան կարամելով, շոկոլադե կրեմ-գանաշ, որը կարելի է վայելել նաև մրգերի հետ որպես դեսերտ։
  • Երեխաներին և մեծահասակներին քաղցր բերկրանք են պատճառում շոկոլադապատ և քաղցրահամ միջուկով շոկոլադե կոնֆետները կամ շոկոլադե սալիկները: Վերջիններիս տեսականին նույնպես անսահմանափակ է՝ տրյուֆելներ, շոկոլադե կոնֆետներ ամենաբազմազան միջուկներով՝ լիկյոր, ժելե, ընկույզ, պնդուկ, նուշ, խուրմա, չրեր, տարբեր համային կրեմներ, վաֆլիներ, սուֆլեներ և այլն:
  • Շոկոլադե դեսերտների հիմքը շոկոլադն է կամ կակաոն: Բազմազան և տարատեսակ դեսերտների շարքում հայտնի է շոկոլադե բրաունին, որն իր նրբահամ տեսքով միշտ գոհացնում է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Այն օգտագործում են հիմնականում սուրճի կամ կաթի հետ միասին, հիանալի լուծում է տոնական սեղանի համար: Գրավիչ է նաև շոկոլադե ֆոնդյուն (շոկոլադե շատրվան կամ թափվող քաղցրություն), որը պատրաստում են մրգերով, ընկույզով, դարչինով, չրերով, պանրով: Շոկոլադե ֆոնդյուն բանկետների և հարսանեկան սեղանների սիրված աղանդերներից է:
  • Անկրկնելի համ ունի շոկոլադե թերևս ամենասիրված դեսերտը` շոկոլադե տորթը, որը համարվում է սուրճի սեղանի ամենասիրված զարդարանքը: Շոկոլադե տորթի տեսականին բավականին մեծ է և տարատեսակ` գերմանական շոկոլադե տորթ, իրիսով տորթ, հալած շոկոլադով տորթ, նեգրի ժպիտ, զահեր, պրահա, սնիկերս, ջոֆրե, շոկո և այլն:


Վերջում ավելացնենք, որ նշված շոկոլադե դեսերտները կարելի է ձեռք բերել հրուշակեղենի խանութներից, իսկ եթե ցանկանում եք գնել տորթեր Երևանում, ապա ամենևին էլ պարտադիր չէ խանութից խանութ շրջելը, քանի որ այսօրվա տեխնոլոգիական միջոցները թույլ են տալիս պատվիրել տորթ խմորեղենի առաքում իրականացնող օնլայն խանութներից:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Կարո Հովակիմյան
14:59, 29.07.2021
2206 | 0
դեպի վեր