ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱԼՄԵԼՈՆ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
12:57, 30.06.2021
1946 | 0

ԱԼՄԵԼՈՆ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

29.06.2021/Նիդ.օրագիր
Նիդերլանդների պատմության մեջ առաջին անգամ Նիդերլանդների քաղաքներից մեկը համագործակցություն է հաստատում հայկական Էջմիածին քաղաքի հետ: Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը և ՀՀ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հունիսի 29-ին, երեքշաբթի երեկոյան ուղիղ կապով, հեռակա ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր: Այս գործընկերությունն ուղղված է մշակութային և տնտեսական կապերի ամրապնդմանը, մասնավորապես երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական համագործակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։ Կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործուներության և ուղիղ կապեր հաստատելու համար։

Ալմելոյի քաղաքային խորհրդի կարծիքով՝ այս համագործակցությունը նպաստելու է մեր երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Ալմելոյում մեծ թվով հայեր են ապրում:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին Երևանից` Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը և Հաագայից` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
295 | 0
00:09, 09.03.2024
808 | 0
դեպի վեր