ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Լիցքավորեք Ձեր էլեկտրոմոբիլը Solara EV Charger հավելվածով
13:05, 07.07.2021
3017 | 0

SOLARA-ն ստեղծել է էլեկտրական մեքենաների վարորդների համար նախատեսված Solara EV Charger հավելված, որը թույլ է տալիս լիցքավորել էլեկտրոմոբիլը առանց հերթերի՝ նախապես քարտեզի վրա ընտրելով և ամրագրելով ամենամոտ էլեկտրական լիցքավորման կայանի տեղանքը:
Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել հավելվածը և ստեղծել անձնական հաշիվ:

Ի դեպ, SOLARA-ն պատրաստել է փոքրիկ անակնկալ իր հաճախորդ վարորդների համար:
Հավելվածում գրանցվելուց անմիջապես հետո դուք ստանում եք 30.000 դրամին համարժեք 30.000 նվեր միավորներ, որը գործում է մինչև 2021թ-ի ավարտը

Հավելվածը հնարավոր է ներբեռնել Play Market-ից և App Store-ից

Հիշեցնենք, որ SOLARA ընկերությունը նպատակ է հետապնդում ներմուծել և տեղադրել 40 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ Երևանում և մարզերում, որոնք տեղակայված կլինեն իրարից առավելագույնը 100 կմ հեռավորությամբ։

SOLARA-ի լիցքավորման կայանները այժմ հասանելի են հետևյալ հասցեներում՝

- Ն․ Բունիաթյան 14 | Երևան

- Մազմանյան 1, Garage Masters' Mall | Երևան

- Վ․ Սարգսյան 15/5 | Գյումրի

- Harsnadzor Eco Resort | Սյունիք

Մամուլի խոսնակ` SOLARA
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
SOLARA
դեպի վեր