ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2021
16:11, 09.07.2021
2316 | 0

Հրավիրում ենք սփյուռքում գտնվող ուսումնական հաստատությունների ուշադրությանը


Վերապատրաստման դասընթացներ հեռավար ձևաչափով.

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ հեռավար ձևաչափով:

Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը: Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ 7 ծրագրով.

Ա. Ուսուցում մանկապարտեզում (120 դ/ժամ)
Բ. Ուսուցում մեկօրյա դպրոցում (120 դ/ժամ)
Գ. Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում (120դ/ժամ)
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում (120 դ/ժամ)
Զ. Հայոց պատմություն (120 դ/ժամ)
Ե. Հայ մշակույթի պատմություն և արվեստ (120 դ/ժամ)
Է. Տնօրենների վերապատրաստում (80 դ/ժամ)

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:

Մասնակցության էլեկտրոնային հայտի միջոցով՝ մինչև ս.թ. հուլիսի 13-ը ներառյալ:

Մասնակցության էլեկտրոնային հայտաձևը գտնվում է հետևյալ հասցեով.

Դավիթ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել դեսպանության, կամ Նիդերլանդական օրագրի հետ

https://www.nidoragir.com/2021/07/blog-post_79.html
https://niderlandakan.livejournal.com/497707.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
303 | 0
00:09, 09.03.2024
860 | 0
դեպի վեր