ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայաստանում տուրիզմը ծաղկում էր, Երևանում ազատ տաքսի չկար, կենտրոնում դատարկ կաֆե չէր գտնվում․․․․․
22:36, 10.07.2021
2191 | 0
Նրա համար, որ Հայաստանում տուրիզմը ծաղկում էր, որ Երևանում ազատ տաքսի չկար, որ կենտրոնում դատարկ կաֆե չէր գտնվում, որ Կենտրոնում դրված ամեն սեղանիկ, ավտոկցորդ ու տաղավար 100 տոկոսանոց մեծ եկամուտ էր խոստանում, բիզնեսները ծաղկում էին, այդ ամենի համար մենք բոլորս հայ հերոս սահմանապահ զինվորներին էինք պարտական, հերոս հրամանատարներին, մարտական սպաներին, սահմանապահ գյուղերի բնակիչներին ու արցախցիներին։
Այնինչ մեծամասնությունը չգիտակցեց, սկսեց մոռանալ ու ուրանալ դա։ Տարիներ շարունակ մեր պահմապանների վրա «բոչկա գլորող» Փաշինյանին բերին դրին վարչապետ ու սկսվեց բանակի, ազատամարտիկների, մարտական ուղի ունեցող սպաների հանդեպ ավելի բացահայտ ու լայնամասշտաբ ատելության քարոզն ու բռնաճնշումները։ Պաշտոնանկություններ, խուզարկություններ, կալանքներ, ձերբակալություններ....
Արդյունքում ստացվեց այն, ինչը որ պիտի լիներ։ Կորցրեցինք Արցախի զգալի մասը, Արցախի տասնյակ հազարավոր բնակիչներ զրկվեցին իրենց ողջ ունեցվածքից։ Սա դեռ ամենը չէ։
Այդ ամենը միայն Արցախին ու արցախցիներին չի կպնում, հասկացե՛ք։
Դուք, որ այսօր Երևանում բիզնես եք փակում, վարձակալած տարածք կորցնում, տեղափոխվում ավելի փոքրն ու էժանագինը, որ մարդ եք կրճատում կամ ինքներդ կրճատվում, որ չեք կարում տաքսավատ անել, որովհետև տաքսի նստող չկա, տուրիստ չկա, փող ունեցող տեղացի չկա` այդ ամեն ինչը ևս դրանից է։
Դուք հայրենիք եք կորցրել ու կորցնում, դուք օրեցօր ավելի վատ եք սպրելու և վատ բանռրի եք արժանանալու, քանզի չհասկացաք, թե ձեր օրվս հացի համար ում էիք պարտական, ովքեր էին ձեզ պաշտպանում ու հովանավորում։
Եվ որ տանը մի կտոր հաց եք դնում բերաններդ, հանգիստ ուտում, դա նրանից է, որ Արցախի մնացած տարածքներում և Հայաստանի գյուղերում դեռևս կան բնակիչներ, որ իրենց կուրծքն են դեմ անում թշնամու դիպուկահարներին և նրանից է, որ դեռ ունենք նվիրյալ կամավորականներ, սահմանապահներ ու սպաներ։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր