ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Համագործակցություն ARMENIA TV-ի հետ
11:23, 15.07.2021
2756 | 0
21-րդ դարի էներգետիկ մարտահրավերները պահանջում են նորարար լուծումներ, իսկ էներգիայի սեփական աղբյուրն ունենալը դարձել է կարևոր նախապայման ամբողջ աշխարհում։ Էներգետիկ անվտանգության ու անկախության հասնելու լավագույն և արդյունավետ տարբերակը Հայաստանում հենց արևային էներգիայի կիրառումն է։

SOLARA ընկերության ևս մեկ խոշոր ու կարևոր համագործակցության շնորհիվ ARMENIA TV-ն դարձավ առաջինը մեդիաոլորտում, որն անցավ արևային էներգիայի օգտագործմանը՝ տեղադրելով սեփական արևային կայանը։
ARMENIA TV-ի համար SOLARA ընկերությունը նախագծել և տեղադրել է 124․5կՎտ հզորությամբ արևային կայան, որը տարեկան ապահովում է 196, 710 կՎտ*ժ արտադրողականություն։

Այս նախագծի համար օգտագործվել են 300 հատ հայկական արտադրության LA Solar ապրանքանիշի LS415HC արևային վահանակներ և SOLIS ապրանքանիշի 3P 80K ու Solis 3P 40K փոխակերպիչներ։
Էներգիայի սեփական աղբյուրը Արմենիա հեռուստաընկերությանը ապահովում է ոչ միայն մաքուր և անվտանգ էներգիայով, այլ նաև տարեկան ավելի քան 8 միլիոն 400 հազար դրամի խնայողությունով։ SOLARA ընկերության այս կայանի շնորհիվ շրջակա միջավայր ՉԻ արտանետվում 85․155 տոննա CO2 ինչը մոտավորապես հավասար է 46835 նոր տնկված ծառի։
Մամուլի խոսնակ` SOLARA
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
SOLARA
դեպի վեր