ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեզանից, յուրաքանչյուրի մեջ մի կտոր Հայաստանն է
01:59, 16.07.2021
2070 | 0


Որտեղ էլ ապրելիս լինենք, կապ չունի, մեզանից, յուրաքանչյուրի մեջ մի կտոր Հայաստանն է:
Ալմելոյին երբեմն անվանում են Հայաստանի մի բնակավայր, այստեղ շատ հայեր են ապրում, պատահական չէ, որ բոլորովին վերջերս Ալմելոն բարեկամական, մշակութային և գործարար կապ հաստատեց Հայաստանի Էջմիածին քաղաքի հետ: Նիդերլանդներում ամենաշատ հայերը հաստատվել են Ալմելո քաղաքում: Բացի Թվենտեի նահանգից, հայկական համայնքներ կան նաև Ամստերդամում, Հաագայում, Մաստրիխտում, Ասենում և երկրի այլ վայրերում: Հայկական ծագումով հոլանդացիները տարբեր կերպով են փորձում ինքնահաստատվել բազմազգ այս երկրում: Դա նրանք անում են հայ համայնքներում գործող տարբեր կազմակերպությունների միջոցով: Դրանց թվում է Ալմելոյի «Երևան» Սոցիալ-մշակութային միությունը, որի գլխավոր նպատակն է պահպանել հայկական մշակույթը և փոխանցել այն նոր սերունդներին: Հոդվածի հեղինակը` Արթուր Եբրահիմին, եվրոպական "Solidarity Corps" նախագծի շրջանակներում «Նիդերլանդական օրագրին» պատմում է «Երևան» Հիմնադրամի աշխատանքների մասին, նա զրույց է ունեցել երիտասարդական մասնաճյուղի նախագահ Բարեթ Քալայչյանի հետ: (հոդվածը նիդերլանդերենով)

«Նիդերլանդական օրագրի» կողմից.- Ոգևորվելով «Երևան» Հիմնադրամի երկարամյա գործունեությամբ (կազմակերպությունը հիմնադրվել է 1990թ.մասին) ՝ մի հետահայացք գցեցինք կազմակերպության ֆեյսբուքյան էջին, նոր միջոցառումների մասին հետաքրքիր տեղեկություններ գտնելու ակնկալիքով: Ցավոք մեր սպասումները չարդարացան, ոչ մի խոսք, ոչ մի նոր բան ֆեյսբուքյան էջում չգտանք: Վերջին գրառումներն արվել են 7 ամիս առաջ:
Հուսով ենք մեր այս հոդվածից հետո «Երևան» Հիմնադրամը, ոչ միայն կակտիվացնի հայապահպանական գործունեությունը, այլ ֆեյսբուքյան կայքում հաճախակի կպատմի դրանց մասին:
Ամբողջական հոդվածը կայքերում.

https://www.nidoragir.com/2021/07/het-maakt-niet-uit-waar-we-zijn-in.html

https://niderlandakan.livejournal.com/499538.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
801 | 0
դեպի վեր