ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հիտլերը լկտիաբար ոտնահարել է պարկեշտության տարրական օրենքները»
20:00, 25.07.2021
2602 | 0

1934 թվականի հուլիսի 25-ին հրազենային վիրավորումից մահացել է Ավստրիայի կանցլեր Էնգլբերտ Դոլֆուսը:

Նա եղել է Գերմանիային Ավստրիայի միակցման (անշլյուս) ակտիվ հակառակորդներից մեկը: Ավստրիայի արտաքին քաղաքականության մեջ Դոլֆուսը կողմնորոշվել է դեպի Իտալիան, իսկ այդ երկրի դիկտատոր Բենիտո Մուսոլինին նրա մոտ ընկերն է եղել:

1934 թվականի հուլիսի 25-ին Վիեննայում, Հիտլերի հանձնարարությամբ, ֆաշիստական հեղաշրջում է տեղի ունենում: Ավստրիական զինվորական համազգեստ հագած 150 էսէսականներ, որոնցից մեկը եղել է Գերմանիայի կայսերական անվտանգության գլխավոր վարչության ապագա ղեկավար Էռնստ Կալտենբրուները, մյուսը՝ կայսերական անվտանգության ռազմական վարչության ղեկավարՕտտո Սկորցենին, ներխուժել է Ավստրիայի կառավարության ղեկավարի գրասենյակ: Փոխհրաձգության ժամանակ Դոլֆուսը կոկորդից վիրավորվել է: Հեղաշրջման մասնակիցներն սպասարկող անձնակազմին թույլ չեն տվել բժշկական օգնություն ցուցաբերել Դոլֆուսին: Նրան ընդամենը պառկեցրել են բազմոցին, և նա արնաքամ է եղել:

Ավստրիայի արդարադատության նախարար Կուրտ ֆոն Շուշնիգին հաջողվել է մոբիլիզացնել կառավարական զորքերը և էսէսականների ջոկատին դուրս մղել կառավարության ղեկավարի գրասենյակից: Բայց հեղաշրջման մասնակիցների մեջ մասին հաջողվել է թաքնվել:

Մուսոլինին, Ավստրիայի հետ կնքած փոխօգնության պայմանագրի, հապշտապ չորս դիվիզիա է ուղարկում ավստրա-իտալական սահման: Հիտլերն ստիպված է լինում հրաժարվել անհապաղ անշլյուս իրականացնելու մտադրությունից: 1934 թվականի հուլիսի 28-ին Մուսոլինին ռադիոյով հայտարարում է, թե «Հիտլերը լկտիաբար ոտնահարել է պարկեշտության տարրական օրենքները»:

Ավստրիայի կանցլերի սպանությունը պատճառ է դառնում, որ Հիտլերի և Մուսոլինիի հարաբերությունները մի քանի տարի գրեթե թշնամական դառնան: Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնում Դոլֆուսի հաջորդը՝ ֆոն Շուշնիգը, սակայն, Մուսոլինիի աջակցությունը չի ստանում, և 1938 թվականի մարտին Ավստրիան մտնում է Երրորդ կայսրության կազմի մեջ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
220 | 0
դեպի վեր