ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Երբեք չէի կարծի, որ բառեր կգրեմ, որոնք մի օր կկիսեմ այսքան մեծ լսարանի հետ։
19:56, 18.12.2021
2272 | 0

Դեպի «Մանկական Եվրատեսիլ 2021» Մալենայի ճանապարհը երկար էր, սակայն պատանի երգչուհին ուրախ է Հայաստանը ներկայացնել երգի միջազգային մրցույթում:

«Դա հիասաքանչ է, եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ երկրորդ հնարավորությունը ներկայացնելու իմ երկիրը։ Ես դրան սպասել եմ յոթ տարի: Սա իմ երազանքն է եղել», - Մալենայի այս խոսքերը մեջբերել է «Մանկական Եվրատեսիլ» -ի պաշտոնական կայքը, որում հրապարակվել են նաեւ լուսանկարներ Փարիզում Մալենայի ունեցած առաջին փորձից: Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանը չմասնակցեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ պայմանավորված Արցախում Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմով:


Մալենան իր հարցազրույցում նաեւ ասել է, որ իր ոգեշնչվում է համաշխարհային փոփ երաժշտությունը, սակայն երգչուհին առանձնացրել է Ջեյդեն Սմիթին եւ Ռոսալիային՝ որպես իր ֆավորիտներ ինչպես երաժշտական ստեղծագործությունների, այնպես էլ ոճի առումով:



«Երբեք չէի կարծի, որ բառեր կգրեմ, որոնք մի օր կկիսեմ այսքան մեծ լսարանի հետ։ Դա մեծ պատիվ է։ Երգն ինքդ քեզ գտնելու եւ չհանձնվելու ճանապարհ գտնելու մասին է», - նշել է նա։ Ի դեպ երգչուհին «Քամի-քամի» երգի բառերի հեղինակներից մեկն է։

Հիշեցնենք, ընդամենը մի քանի օրից՝ դեկտեմբերի 19-ին, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Հայաստանը ներկայացնող Մալենան ելույթ կունենա 13-րդ համարի ներքո:

Հեղինակ` NEWS Showbusines
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
NEWS Showbusines
16:59, 11.06.2022
1522 | 0
14:12, 15.03.2022
2683 | 0
դեպի վեր